Մուրճը միայն իր տեսքով մուրճ չէ, այն մեխանիզմ է. Արմեն Գալջյան
Այդ մուրճի կիրառման համար ստեղծվել են համապատասխան իրավական կարգավորումներ, իրավական դաշտ և կարծում եմ՝ մուրճը միայն իր տեսքով մուրճ չէ, այն մեխանիզմ է, այն պետական համակարգ է, որը պետք է ձևավորվեր, կիրառվեր, կարծում եմ՝ մենք դա ձևավորել ենք և դրա կիրառման բուն փուլում ենք գտնվում։ Այս մասին Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում հայտնել է ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը՝ անդրադառնալով նրան, որ Նիկոլ Փաշինյանը կրկին հիշել է պողպատե մանդատի մասին եւ ցուցադրել է «պողպատե մանդատ» անվանումով մուրճը։
Նա նշել է, որ քիչ չեն մարդիկ, որոնց հանդեպ կարող է կիրառվել այդ «պողպատե մանդատը»։
Անդրադառնալով նրան, որ Սամվել Կարապետյանը «Մեր ձեւով կմասնակցենք եկեղեցու պաշտպանությանը» ասելու համար հայտնվել է անազատության մեջ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց, թե «իմ ձեւով կմիջամտեմ, ստահակ», Գալջյանն ասել է. «Քաղաքական հայտարարությունները մի բան են, իրավական ընթացակարգերը մի այլ բան են։ Հիմա ձեր մատնանշած ընդդիմադիր գործչի հայտարարության մեջ, օրինակ, ես խնդիր եմ տեսնում, որովհետև քաղաքական ձևերից բացի այլ ձևեր, ինձ համար հնարավոր չի պատկերացնել դա ինչ ձև է։ Հայտարարության մեջ ասում է՝ եթե քաղաքական ճանապարհով չլինի, այլ ձևով կլինի, քաղաքականից բացի քաղաքական հարցեր լուծելու այլ ձևեր չկան։ Եթե ասել է՝ «մեր ձուով», թող ինքն էլ դրա պատասխանը տա»,-ասել է նա։
Հարցին՝ ՔՊ–ում ի՞նչ են հասկացել այդ բառերից, որ բանը հասել է քրեական գործին, նա պատասխանել է. «ՔՊ-ում հասկանալու խնդիր չկա, դա իրավական ընթացակարգեր է, որ տեղի է ունեցել»։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինն ու Լուկաշենկոն հեռախոսազրույց են ունեցել. Քննարկվել է Բելառուսում ընտրություններից հետո ստեղծված իրավիճակը
Բելառուսի և Ռուսաստանի նախագահներ Ալեքսանդր Լուկաշենկոն և Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին տեղեկացն...
Ուկրաինական ծագումով ռուս գործարարին գտել են կախված վիճակում
Մեծ Բրիտանիայում ուկրաինական ծագումով ռուս գործարարին գտել են կախված վիճակում Մայքլ Ուոթֆորդը (Միխայիլ Տոլստոշեյա) իր հա...
Ջրային ոլորտում 10,5 միլիարդի պարտք կա. քիչ հավանական է, որ գյուղացին չի վճարել․ վարչապետ
Ջրային համակարգում մոտավորապես 8-ից 10.5 միլիարդ դրամի պարտք կա, կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սա շանտաժ է, սա գործադուլ չէ». փոխքաղաքապետ
Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը անդրադառնալով այսօր ավտոբուսի վարորդների՝ երթուղի դուրս չգալուն, հայտարարել...