Թրամփի վարչակազմը դիմել է Գերագույն դատարանին. 4 մլրդ դոլարի արտաքին օգնությունը կկասեցվի
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը դիմել է Գերագույն դատարանին՝ ընդառաջելու Կոնգրեսի կողմից հաստատված միլիարդավոր դոլարների արտաքին օգնությունը կասեցնելու իր փորձին, որը հանդիսանում է հանրապետական նախագահի կողմից արտասահմանյան երկրներին տրամադրվող օգնությունը կրճատելու ջանքերի մաս:
Այս մասին հայտնում է «Reuters»-ը՝ մանրամասնելով, որ Արդարադատության նախարարությունը խնդրել է դատարանին կասեցնել Վաշինգտոնի ԱՄՆ շրջանային դատավորի որոշումը, որը վարչակազմի պաշտոնյաներից պահանջում էր միջոցներ ձեռնարկել՝ ծախսելու այն մոտ 4 միլիարդ դոլարը, որը նրանք փորձում էին հետ ստանալ։
Նշվում է, որ վիճարկվող այդ ֆինանսական միջոցները նախատեսված էին Կոնգրեսի կողմից արտաքին օգնության, ՄԱԿ-ի խաղաղապահ գործողությունների և արտասահմանում ժողովրդավարության խթանման ջանքերի համար։
Ըստ աղբյուրի՝ Արդարադատության նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ վարչակազմի կարծիքով վիճարկվող 4 միլիարդ դոլարի արտաքին օգնության ֆինանսավորումը անհամապատասխան է ԱՄՆ արտաքին քաղաքականությանը։
Նմանատիպ հոդվածներ
Մհեր Դավիդյանցը լքում է Նորք ինֆեկցիոնի տնօրենի պաշտոնը
Այսօր «Նորք» ԻԿՀ տնօրեն Մհեր Դավիդյանցը հրավիրել է արտահերթ ժողով հիվանդանոցի անձնակազմի հետ և տեղեկացրել, որ աշխատանքից...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՌԴ-ն է միջանցքի խնդիր դրել, Մոսկվան կողմնապահություն է անում հօգուտ Ադրբեջանի. ՔՊ պատգամավոր
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՊՆ նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը կարծում է, որ առաջիկայ...
ՈՒՂԻՂ. Ռոբերտ Քոչարյանը դուրս է գալիս ԱԱԾ-ից
Քիչ անց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դուրս է գալու ԱԱԾ-ի շենքից։ Տեսանյութը՝ Aysor am-ի:
Վաղ թե ուշ՝ ադրբեջանական սադրանքի իրական պատճառները որևէ ճակատում տեսանելի են լինելու
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է.«Գորիս-Կապան միջպետական մայրուղին այս պա...