Երևանում գրանցվել են հանցագործության ամենաշատ դեպքերը․ որոնք են հաջորդում մայրաքաղաքին
2025 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում ՀՀ-ում գրանցվել է 24.473 հանցագործության դեպք, որոնցից 11.408-ը ոչ մեծ ծանրության են, 8564-ը միջին ծանրության, 3090-ը ծանր, իսկ 1411-ն առանձնապես ծանր։ Այս մասին «Փատսինֆո»-ն տեղեկացել է ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներից։
Նշված ժամանակահատվածում մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունների թիվը կազմել է 3902-ը, որոնցից 1085-ը սպանության դեպքեր են, իսկ միայն 44-ն է սպանության փորձ։
Ուշագրավ է, որ հանցագործության 3902 դեպքերից 586-ն ուղարկվել է դատարան (այդ թվում՝ նախորդ տարիներից գրանցված հանցագործություններից), իսկ 357 դեպք կարճվել է, այդ թվում՝ նախորդ տարիներից գրանցված հանցագործություններից։
Հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների թիվը նույն ժամանակահատվածում կազմել է 9876-ը, հրազեն, ռազմամթերք պատրաստելու և ապօրինի շրջանառության՝ 704, ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման 1042 դեպք։ Նշենք, որ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնների խախտման 1042 դեպքերից 99-ը մահվան ելքով են։
Առաջին կիսամյակում գրանցվել է խուլիգանության 573 դեպք, որից 73-ը կատարվել է զենքի գործադրմամբ։ Թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների թիվը ևս ապշեցնող է այդ ժամանակահատվածում։ Հունվար-հուլիսին գրանցվել է 2161 թմրամիջոցների հետ կապված հանցագործությունների դեպք։
Սեփականության դեմ ուղղված հանցագործությունների թիվը նույն ժամանակահատվածում կազմել է 6453-ը, որոնցից 5285-ը գույքի հափշտակությունների դեպքեր են, 3607-ը՝ գողության, իսկ 1373-ը խարդախության դեպքեր են։
Ընդհանուր ՀՀ-ում գրանցված հանցագործությունների քանակը 2025 թվականի հունվար-հուլիս ամիսների ընթացքում կազմել է 24.473-ը։ Մայրաքաղաք Երևանն առաջատարն է տվյալ ժամանակահատվածում հանցագործության ամենաշատ կատարված դեպքերով, որը կազմում է 12.328-ը, որից 5707-ը ոչ մեծ ծանրության են, 4302-ը՝ միջին ծանրության, 1594-ը՝ ծանր, 725-ը՝ առանձնապես ծանր։
Արարատի մարզը կատարված հանցագործությունների թվով երկրորդն է. այստեղ գրանցվել է 1920 հանցագործության դեպք, որից 959-ը ոչ մեծ ծանրության է, 580-ը՝ միջին ծանրության, 165-ը՝ ծանր, իսկ 216-ը՝ առանձնապես ծանր։
Կոտայքի մարզում նշված ժամանակահատվածում կատարված հանցագործությունների թիվը կազմում է 1877-ը, որից 988-ը ոչ մեծ ծանրության է, միջին ծանրության՝ 627-ը, ծանր՝ 218-ը, առանձնապես ծանր՝ 44-ը։
Արմավիրի մարզում գրանցված հանցագործությունների քանակը կազմել է 1664-ը, Շիրակի մարզում՝ 1448-ը, Լոռում՝ 1416-ը։
Հանցագործության ամենաքիչ դեպքերը գրանցվել են՝ Գեղարքունիքում (991), Արագածոտնում (844), Սյունիքում (741), Վայոց ձորում (378), Տավուշում (866)։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են առաջին կադրերը Թել Ավիվում տեղի ունեցած ահաբեկչությունից
Իսրայելական լրատվամիջոցները տեսանյութ են հրապարակել Թել Ավիվում այսօր տեղի ունեցած ահաբեկչությունից։ Ըստ նոր հաղորդագրու...
Մենք էլ ենք շատ սպասում. Փաշինյանը Ջերմուկում խոսել է սահմանազատումից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում քարոզարշավի ժամանակ հայտարարել է, որ համոզված են սահմանազատման գործընթացն ակտի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրանում ավազամրրիկ է մոլեգնում, ավելի քան 1300 մարդ է հիվանդանոց տեղափոխվել
Արդեն 6 օր է` Իրանի Իսլամական Հանրապետությունում ավազամրրիկ է մոլեգնում։ Տեղեկությունը հայտնում են իրանական ԶԼՄ–ները։«Ավ...
Հայ մտավորականների զգալի մասը լուռ է. նրանք վախեցել են միշտ. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.«Ռուս եւ ռուսաստանահայ մշակույթի անվանի գործիչներ, ո...