Ռուսաստան–Ուկրաինա հակամարտությունն ավելի բարդ է, քան մյուսները․ Թրամփ
ԱՄՆ նախագահը շարունակում է հավատարիմ մնալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության համաձայնագրի ձեռքբերման քաղաքականությանը։ Այս մասին CBS News-ին հայտnել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
Նա իր դիրքորոշումը նկարագրել է որպես իրատեսական և լավատեսական՝ ընդգծելով, որ ուշադիր հետևում է երկու առաջնորդների քայլերին բանակցությունների այս կարևոր փուլում։
«Ես հետևում եմ, տեսնում եմ և խոսում եմ այդ մասին Պուտինի և Զելենսկու հետ», – նշել է նա՝ հավելելով. «Ինչ-որ բան տեղի կունենա, բայց նրանք դեռ պատրաստ չեն։ Սակայն ինչ-որ բան անպայման տեղի կունենա։ Մենք դա կիրականացնենք»։
Նրա խոսքով՝ Ռուսաստան–Ուկրաինա հակամարտությունն ավելի բարդ է, քան մյուս հակամարտությունները, որոնց կարգավորմանը ինքը մասնակցել է։
«Ես կարծում էի, որ Ռուսաստանի հետ կապված հարցը կլինի ամենահեշտ լուծվողներից, բայց այն, կարծես, ավելի բարդ է որոշ այլ հակամարտություններից», – ասել է Թրամփը։
Նմանատիպ հոդվածներ
Արցախում քուրդ զինյալներ տեղակայելու մասին տեղեկատվությունը Ադրբեջանի հերթական սուտն է. Վահրամ Պողոսյան
Արցախի Հանրապետությունում քուրդ զինյալներ տեղակայելու մասին տեղեկատվությունը Ադրբեջանի հերթական սուտն է, այն ապատեղեկատվ...
Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունը կշարունակվի վաղը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը, աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված, հետաձգվեց...
Բաքվից նշել են Հայաստանի հետ խաղաղության հաստատման «ամենալուրջ խոչընդոտը»
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը դժգոհ է և պահանջում է փոփոխություններ կատարել Հայաստանի օրենսդրության մեջ։«Չն...
Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց. ԱԳՆ
Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնա...