
Զելենսկին ժամանել է Ֆրանսիա

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ֆրանսիա՝ «կամավորների կոալիցիայի» մաս կազմող եվրոպական երկրների ղեկավարների հետ հանդիպման համար։ Այս մասին հաղորդել է «Strana» Telegram ալիքը։
Նախկինում Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել էր, հանդիպումը կանցկացվի տեսակոնֆերանսի միջոցով։
Մերցի խոսքով՝ քննարկման հիմնական թեման կլինեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներին և հետագա աջակցությանը վերաբերող հարցերը։ Գերմանիայի կանցլերը նշել է, որ Ուկրաինայի համար «անվտանգության ամենակարևոր երաշխիքը» նրա բանակին բավարար աջակցությունն է։ Ինչպես նշել է Մերցը, «կամավորների կոալիցիան» մտադիր է շարունակել օգնություն ցուցաբերել Ուկրաինայի զինված ուժերին։ Նա նաև նշել է, որ Կիևին ռազմական աջակցությունն ավելի հավանական է, որ ներառվի «կամավորների կոալիցիայի» իրավասությունների ցանկում, քան ամբողջ Եվրամիության (ԵՄ) իրավասությունների ցանկում։
Նախկինում հաղորդվել էր, որ «կամավորների կոալիցիան» կարող է փոխել իր դիրքորոշումը հրադադարի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատճառով։