Պուտինն հայտնել է` Մոսկվայի և Բաքվի հարաբերությունների կարգավորման տարբերակները

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում խնդիրներ կան, բայց կապերի զարգացման նկատմամբ հետաքրքրությունն ամեն ինչ իր տեղը կդնի։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:


«Պայմանավորված ստեղծված իրավիճակով կամ ինչ-որ քաղաքական կոնյունկտուրայով՝ երկրների միջև հարաբերություններում միշտ հարցեր առաջանում են։ Խնդիրներ կան, բայց այսօր ես ողջունել եմ Ալիևին ու նրա տիկնոջը, մի քանի բառ ենք փոխանակել: Բայց ես կարծում եմ, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հիմնարար կապերը և դրանց զարգացման նկատմամբ փոխադարձ հետաքրքրությունն ի վերջո ամեն ինչ իրենց տեղը կդրեն»,- Չինաստան կատարած այցն ամփոփոխ ասուլիսի ժամանակ ասել է Պուտինը` պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին։


Հիշեցնենք՝ ռուս–ադրբեջանական հարաբերությունները սրվեցին, երբ Եկատերինբուրգում ձերբակալվեցին ադրբեջանական սփյուռքի ներկայացուցիչներ, որոնք կասկածվում են սպանությունների և այլ հակաիրավական գործողությունների մեջ: Ադրբեջանի իշխանությունները հունիսի 30-ին Sputnik Ադրբեջան գործակալությունում  ձերբակալեցին յոթ մարդու, այդ թվում՝ գործակալության ղեկավար Իգոր Կարտավիխին և գլխավոր խմբագիր Եվգենի Բելոուսովին:

Քաղաքականություն

Պատահարներ