Քաղաքականություն
Նեթանյահուն քննադատել է Բելգիայի վարչապետին՝ Պաղեստինը ճանաչելու համար
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարություն է տարածել, որում Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերին անվանել է «թույլ առաջնորդ»։
«Բելգիայի վարչապետ դե Վևերը թույլ առաջնորդ է, որը ձգտում է հանդարտեցնել իսլամական ահաբեկչությունը՝ զոհաբերելով Իսրայելին։ Նա ցանկանում է կերակրել ահաբեկչական կոկորդիլոսին, նախքան այն կկուլ տա Բելգիային։ Իսրայելը չի համաձայնվի և կշարունակի պաշտպանվել»,- ասված է Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ։
Ավելի վաղ Բելգիայի արտգործնախարար Մաքսիմ Պրևոն հայտարարել էր, որ Բելգիան կճանաչի Պաղեստին պետությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում։
Նմանատիպ որոշումներ ավելի վաղ ընդունել էին Ավստրալիան, Մեծ Բրիտանիան, Կանադան և Ֆրանսիան։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լեզվին են տալիս Ռուսաստանի հետ կապված․ Ռոբերտ Քոչարյան
Իրանը նախազգուշացնում է․ ռազմական հարվածներ կհասցվեն
Մեր դեմ մահափորձ է ծրագրվում․ Զելենսկու աղմկահարույց հայտարարությունը
Փաշինյանը հանդես է եկել հայտարարությամբ
4.5