Վաշինգտոնն անընդունելի պայմաններ է առաջադրում Իրանին
Իրանում հայտարարել են, որ լիովին չեն հրաժարվել միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունները շարունակելու գաղափարից, սակայն Վաշինգտոնն անընդունելի պայմաններ է առաջադրում։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Իրանի Գերագույն ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։
«Միացյալ Նահանգների հետ բանակցությունների ճանապարհը դեռ փակ չէ, սակայն ամերիկացիները միայն բանավոր են կողմ արտահայտվում բանակցություններին և միևնույն ժամանակ չեն նստում սեղանի շուրջ՝ դրանում անհիմն մեղադրելով Իրանին», – գրել է նա X-ում՝ նշելով, որ Իրանը կողմ է կառուցողական երկխոսությանը։
Նրա խոսքով՝ սահմանելով անհնարին նպատակներ, ինչպիսիք են՝ հրթիռային ծրագրի սահմանափակումները, ԱՄՆ-ն հող է հարթում բանակցությունների անարդյունք ավարտի համար։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ Պետդեպարտամենտի ավագ խորհրդական Լուի Բոնոն Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ, ԱՄՆ Պետդեպարտամենտի Հարավային Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Լ...
Հայտնի է, թե ով կփոխարինի Արսեն Ջուլֆալակյանին ԱԺ-ում
Այսօր մանդատը վայր դնելու մասին հայտարարած Արսեն Ջուլֆակյանին կփոխարինի Նարեկ Ղահրամանյանը, որն «Իմ քայլը» դաշինքի համամ...
Հայաստանի դեմ գործարկվել է հիբրիդային պատերազմի տեղեկատվական սցենար. Նազելի Բաղդասարյան
Նոյեմբերի 9-ի նախօրեին Հայաստանի դեմ գործարկվեց հիբրիդային պատերազմի դասական սցենարը՝ համակարգված, բազմաբևեռ տեղեկատվակա...
Ոչինչ չի փլուզվել․ Պուտինը՝ Հայաստանի հետ հարաբերությունների մասին
«Մենք հարթ հարաբերություններ ունենք Հայաստանի հետ: Մեզ մոտ ոչինչ չի փլուզվել, ինչը պահանջում է վերականգնում: Հայաստանը մ...