Եվրոպական երկրներն պատրաստել են իրենց առաջարկները՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ
Եվրոպական երկրներն արդեն պատրաստել են իրենց առաջարկները հակամարտության ավարտից հետո Ուկրաինայի անվտանգության երաշխիքների վերաբերյալ։
Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, վկայակոչելով «France-Presse» գործակալությանը, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահի խորհրդականներից մեկը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
Նա նշել է, որ այդ առաջարկներն արդեն պատրաստ են և ակնկալում են աջակցություն Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից:
«Հինգշաբթի օրը մենք ձգտելու ենք հաստատում ստանալ, որ «կամավորների կոալիցիա»-ն Ուկրաինայի անվտանգությունն ապահովելու հարցում իսկապես աջակցություն ունի ամերիկացիների կողմից», - ասել է Ֆրանսիայի նախագահի խորհրդականը։
Նշվում է, որ «կամավորների կոալիցիա»-ի անդամների հանդիպումը նախատեսված է Փարիզում սեպտեմբերի 4-ին, որտեղ կքննարկվեն Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները:
Ի դեպ ԱՄՆ-ն, հավանաբար, չի միանա սեպտեմբերի 4-ին Փարիզում կայանալիք «կամավորների կոալիցիայի» հանդիպմանը։
Նմանատիպ հոդվածներ
Թբիլիսիում Ալիևի կիսանդրու վրա եռալեզու վահանակ է հայտնվել. «Որդիս, Արցախը Հայաստան է, և վերջ»
Թբիլիսիում Հեյդար Ալիևի կիսանդրու վրա եռալեզու վահանակ է կախվել՝ «Որդիս, Արցախը Հայաստան է, և վերջ» գրությամբ։ Լուսանկար...
Ով ավելի մեծ սուտ ասի, կստանա Կրեմլի կեսը. Արայիկ Հարությունյանը՝ Հայաստանի դեմ հիբրիդային պատերազմի մասին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Այնպիսի տպավորությու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոլդովայում բողոքի ցույցեր են. բախում՝ ցուցարարների և ուժայինների միջև
Քիշնևում ընդդիմադիր "Շոր" կուսակցության կողմնակիցները բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ գների աճի և կառավարության հրաժար...
Աշխարհաքաղաքական կենտրոններն ինչ վերաբերմունք ունեն Նիկոլ Փաշինյանի նկատմամբ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Տարբեր կարծիքներ են շրջանառվում, թե աշխարհաքաղաքական կենտրոններն ինչ վերաբերմունք ունեն Հայաս...