Արմեն Աշոտյանը՝ Չինաստանում ընդունված եզրափակիչ հռչակագրի մասին
Արձանագրենք, որ Նիկոլ Փաշինյանի չինական վոյաժը և, մասնավորապես, Շանհայի Համագործակցության կազմակերպությանը անդամակցելու Հայաստանի հայտը, ևս մեկ անգամ պայթեցնում են ռեժիմի կողմից փչած ԵՄ անդամության փուչիկը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Այո, այս փուլում ֆորմալ իրավական արգելքներ նման միաժամանակյա անդամության համար ԵՄ-ի և ՇՀԿ-ի միջև, ի տարբերություն ԵԱՏՄ-ի, չկան։
Սակայն ռեալ քաղաքականության տեսակետից դեպի Բրյուսել և դեպի Պեկին վեկտորները իրարամերժ են։
Ի դեպ կամ տգետ էին, կամ էլ մանիպուլյատիվ ՇՀԿ լիիրավ անդամությանը դիմելու փաշինյանական հիմնավորումները, որոնք նա հնչեցրեց օգոստոսի 16-ին, ասելով, թե ՇՀԿ-ն մտադրված է վերացնել դիտորդի կամ ասոցիացված անդամի կարգավիճակները։
Իրականում, երեկ Չինաստանում ընդունված եզրափակիչ հռչակագրով այդ կազմակերպությունն ընդամենը միավորել է այդ երկու ստատուսները և այսպիսով արժեզրկել նաև Բրյուսելի չինովնիկների համար նախատեսված նիկոլական կուտը։
Իսկ թե ինչո՞ւ այդ նույն հռչակագիրը, անդրադառնալով այլ տարածաշրջաններին՝ Աֆղանստանից մինչև Գազա, չի անդրադարձել Հարավային Կովկասին և հայ-ադրբեջանական գործընթացին, առանձին վերլուծության հարց է»,- գրել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Մարտի 31-ին ավարտվում է գազի մատակարարման համաձայնագիրը. Ինչո՞ւ է հայկական պատվիրակությունը այսօր մեկնում ՌԴ
2021 թվականի մարտի 15-ին Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Ռուսաստանի Դաշնություն պատվիրակություն գործուղելու մասին որոշումը:...
«Մարգարա» սահմանային անցակետը պատրաստ է շահագործման. ԱԳՆ
Հայ-թուրքական սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման, Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են ՀՀ ԱԳՆ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՔՊ աջակիցները ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցչին
Արթիկում երեկ ՔՊ աջակիցները ծեծի են ենթարկել «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հակոբ Հարությունյանին։ Տեսանյութը օգտատերե...
Երևանի քաղաքապետարանը 330 000 000 ՀՀ դրամ պակաս է վճարել «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ին. Նիքոլա Էլ Թաուիլ
«Սանիթեք»-ի հայաստանյան մասնաճյուղի և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլը նամակ է ուղղե...