Միրզոյանը հանդիպել է Պակիստանի ԱԳ նախարարի հետ
ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են որ Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ Իշաք Դարի հետ։
Զրուցակիցները գոհունակությամբ նշել են Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ կայացված որոշումը և քննարկել երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը և այդ համատեքստում ընդգծել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն։ Այս կապակցությամբ Պակիստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իշաք Դարը շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին։
Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված մյուս համաձայնություններին։
Հայաստանի և Պակիստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ և ՇՀԿ, փոխգործակցության հարցերի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը կոշտ հայտարարություն է արել ԱՄՆ-ի մասին
Հնդկաստանը մտադիր չէ զիջել ԱՄՆ-ի առևտրային հարաբերությունների ճնշմանը: Այս մասին ասել է Հնդկաստանի առևտրի նախարար Պիյուշ...
Արարատի մարզը կսպասարկվի 87 նոր ավտոբուսով
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի, մարզպետ Ս...
«Ռուսաստանի նպատակներն այս պահին բավական սահմանափակ են ու կոնկրետ». Անդրեյ Կորտունով
Հիմքեր չկան կարծելու, որ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելությունը մինչեւ ժամկետի ավարտը կվերջանա։ Այս մասին NEWS.am-...
«Ինձ համար հայկական Արցախի էջը երբեք փակված չի լինելու». Սերժ Սարգսյան
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի համար հայկական Արցախի էջը երբեք փակված չի լինելու։ Այս մասին նա հայտարարել է իր գործով...