Հայաստանն ու Պակիստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել
Հայաստանի և Պակիստանի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին համատեղ կոմյունիկե է ստորագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Նշենք, որ կոմյունիկեն ստորագրել են Չինաստանում գտնվող Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Պակիստանի Իսլամական Հանրապետության փոխվարչապետ և արտաքին գործերի նախարար Մոհամմադ Իշաք Դարը։
Ստորագրման արարողությունը կայացել է Չինաստանի Թիենծին քաղաքում անցկացվող ՇՀԿ գագաթաժողովի շրջանակներում։
«Երկու երկրների կառավարությունները ձգտում են զարգացնել բարեկամական հարաբերություններ՝ ՄԱԿ կանոնադրությանը համապատասխան՝ ներառյալ ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության փոխադարձ հարգման, ագրեսիայի բացառման, միմյանց ներքին գործերին չմիջամտելու, հավասարության, փոխշահավետության և խաղաղ գոյակցության սկզբունքները»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի և Պակիստանի կառավարությունները համաձայնել են փոխանակվել ներկայացուցիչներով և միմյանց ցուցաբերել անհրաժեշտ աջակցությունը՝ «Դիվանագիտական հարաբերությունների մասին» 1961 թ. Վիեննայի կոնվենցիային և միջազգային սովորույթային պրակտիկային համապատասխան փոխադարձության հիման վրա դիվանագիտական հարաբերությունների կյանքի կոչման նպատակով։
Զրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը Մոհամմադ Իշաք Դարի հետ քննարկել է երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները։
Անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին՝ Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը և այդ համատեքստում ընդգծել, թե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվել է խաղաղություն։ Այս կապակցությամբ Պակիստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Իշաք Դարը շնորհավորել է ՀՀ ԱԳ նախարարին։
Նախարար Միրզոյանն անդրադարձ է կատարել օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռքբերված մյուս համաձայնություններին։
Հայաստանի և Պակիստանի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել բազմակողմ հարթակներում, այդ թվում՝ ՄԱԿ և ՇՀԿ, փոխգործակցության հարցերի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը կալանքի տակ կմնա
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցություն պատգամավոր, Մեղրիի նախկին համայնքապետ Մխիթար Զաքարյանը կմնա կալանքի տակ: Այս մաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռուսաստանի վստահությունը ՀՀ քաղաքացիների շրջանում նվազում է. Փաշինյան
Ռուսաստանի վստահությունը ՀՀ քաղաքացիների շրջանում նվազում է: Այս մասին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլի...
Վերին Լարսի անցակետը որոշ ժամանակով փակ կլինի
Լարսի անցակետը մայիսի 26–ին, ժամը 05:00-17:00–ն փակ է լինելու: Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրել է ՀՀ տնտեսական զարգաց...
ՆԱՏՕ-ն` Արցախում մահացու միջադեպի մասին
ՆԱՏՕ-ն մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ: Այդ մասին թվիթերյան իր էջում հաղոր...