Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ որոշմանը․ ՌԴ ներկայացուցիչ
Ռուսաստանն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի համատեղ որոշմանը՝ լուծարելու Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խումբը, որը զբաղվում էր Ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։ Այս մասին РБК-ին ասել է ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը՝ մանրամասնելով, որ խումբը նախատեսվում է վերջնականապես լուծարել մինչև 2025 թվականի դեկտեմբերը։
Նրա խոսքով՝ խոսքը վերաբերում է երեք ինստիտուտների՝ Մինսկի խմբի, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի պաշտոնի և բարձր մակարդակի պլանավորման խմբի աշխատանքի դադարեցմանը։
«Հաշվի առնելով կողմերի դիրքորոշումը դրանց պահպանման աննպատակահարմարության վերաբերյալ, մենք որևէ պատճառ չենք տեսնում դրանց լուծարումը կանխելու համար», - ասել է դիվանագետը։
Ալեքսանդր Լուկաշևիչի խոսքով՝ Մինսկի խմբի լուծարման ընթացակարգը հետևյալն է. ԵԱՀԿ մշտական խորհուրդը (քաղաքական խորհրդակցությունների հիմնական որոշում կայացնող մարմինը) առաջարկել է կազմակերպության անդամներին «լռելյայն համաձայնություն տալ» այս հարցի վերաբերյալ նախարարական որոշմանը. եթե մինչև սեպտեմբերի 1-ը ոչ ոք դեմ չլինի Մինսկի խմբի լուծարմանը, որոշումը կհամարվի ընդունված։
«Պետք է հաշվի առնել, որ այս որոշման իրականացման հետ կապված վարչական և ֆինանսական միջոցառումների իրականացումը կտևի մի քանի ամիս։ ԵԱՀԿ-ն նախատեսում է դրանք ավարտել ոչ ուշ, քան այս տարվա դեկտեմբերը։ Դրանից հետո բոլոր երեք կառույցները, որոնք պատասխանատու էին Լեռնային Ղարաբաղի կարգավորմանը նպաստելու համար, պետք է դադարեն գոյություն ունենալուց», - ասել է Ռուսաստանի մշտական ներկայացուցիչը։
Նմանատիպ հոդվածներ
Ով կարող է նշանակվել Էկոնոմիկայի նախարար․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Շուրջ մեկ շաբաթ առաջ Վահան Քերոբյանը հեռացավ էկոնոմիկայի նախարարի պաշտոնից, սակայն նախարարի թ...
Վլադիմիր Պուտինը հանդես է եկել հայտարարությամբ. հորդորում ենք Ուկրաինային հանձնվել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ մարտական գործողություններն արդեն ներթափանցել են Կոնստանդինովկա քաղա...
Հակահեղափոխականները ֆլեշմոբով պահանջելու են վարչապետի հրաժարականը. 1in
Մի խումբ հակահեղափոխականներ, Քոչարյանի աջակիցներ ստեղծված իրավիճակում կառավարությանն ու իշխանություններին հարվածելու նոր...
Կայա Կալլասը՝ Մոլդովայում անցկացված խորհրդարանական ընտրությունների մասին
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը ողջունել է Մոլդովայի նախագա...