Հակահեղափոխականները ֆլեշմոբով պահանջելու են վարչապետի հրաժարականը. 1in
Մի խումբ հակահեղափոխականներ, Քոչարյանի աջակիցներ ստեղծված իրավիճակում կառավարությանն ու իշխանություններին հարվածելու նոր գործիքակազմ ու տակտիկա են մշակում։ Այդ գործիքակազմից մեկն էլ համացանցային պայքարն է։ Այս գործում հատկապես ակտիվ է «Երկիր Ծիրանի» կուսակցությունից հայտնի Իրինա Հարությունյանը, որը օրերս ֆեյսբուքյան փակ խումբ է ստեղծել և մասնակիցներին կոչ արել Ֆեյսբուքում ֆլեշմոբ անցկացնել, հայտնում է 1in.am-ը։
Նա առաջարկում է պայմանավորված օրն ու ժամին բոլորը իրար հետևից ուղիղ եթեր մտնեն ու հայտարարեն, որ անվստահություն են հայտնում ՀՀ կառավարությանը և պահանջում են Նիկոլ Փաշինյանի ու կառավարության հրաժարականը։ Նույն Իրինա Հարությունյանը խմբակիցներին առաջարկել է այլ լայվերը հնարավորինս շատ տարածել, որպեսզի ավելի շատ մարդ տեսնի ու միանա իրենց պահանջին։ Բացի Իրինա Հարությունյանից, «Երկիր Ծիրանի» կուսակցության նախկին անդամներ Սոնա Աղեկյանը և Մարինա Խաչատրյանը նույնպես ակտիվ հակաիշխանական կոչերով են հանդես գալիս:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Սերժ Սարգսյանը հարցաքննվել է ԱԱԾ-ում
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի փաստաբանական թիմը հերքում է իրենց պաշտպանյալի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելու մասի...
ՀՐԱՏԱՊ. Հայաստան է բերվել COVID-19 ախտորոշող շարժական լաբորատորիա
Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի երկկողմ փոխհամագործակցության շրջանակներում, ՀՀ և ՌԴ պաշտպ...
Ունենք հաստատված նոր 20 դեպք, ապաքինվել է 25-ը. վարչապետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում, խոսելով կորոնավիրուսի հետ կապված վերջին զարգացումների մասին, ասել է, որ ունեն...
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել իրենց նախորդի տեղը․ վարչապետ
Իմ նշանակած որոշ կադրեր մտել են կաբինետ և իրենց դրել են իրենց նախորդի տեղը: Այս մասին քիչ առաջ ԱԺ-ում հայտարարեց վարչապե...