Իսրայելական ԶՈՒ-ն հայտնում է՝ սպանվել է հուսիների վարչապետն ու պաշտպանության նախարարը
Եմենի հուսիների կողմից ստեղծված «կառավարության» վարչապետ Ահմեդ Գալեբ ար Ռահավին սպանվել է Սանայի ուղղությամբ Իսրայելական ավիահարվածի հետևանքով, հաղորդում է Yemen Monitor-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Զրուցակիցների խոսքով՝ հարվածը հասցվել է կառավարության պաշտոնյաների հանդիպման ժամանակ, որոնք հավաքվել էին լսելու «Անսար Ալլահ» շարժման առաջնորդի ելույթը: Հարձակման հետևանքով զոհվել է մի քանի մարդ, այդ թվում՝ վարչապետը։ Նրա մահը հաստատում է Արաբական Միացյալ Էմիրություններից Erem News պարբերականը՝ վկայակոչելով Սանայի աղբյուրները։
Իսրայելական լրատվամիջոցների տվյալներով՝ սպանվել են նաև պաշտպանության նախարար Մուհամեդ Նասեր Ալ Ատիֆին և Սանայում հուսիների շտաբի պետ Մուհամմադ Աբդ ալ Քարիմ Ալ Գամարին: Մայրաքաղաքի ողջ տարածքում գրանցվել է ավելի քան 10 ավիահարվածներ, որոնց նպատակը եղել է բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումը, որոնք հետեւել են հուսիների առաջնորդ Աբդուլ Մալիք Ալ Հուսիի ելույթին:
Նմանատիպ հոդվածներ
Էրդողանին վիրավորելու համար ընդդիմադիրը պարտավորվել է նախագահին 2 հազար դոլար վճարել
Դատարանը պարտավորեցրել է Թուրքիայի խոշորագույն ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցության (ԺՀԿ) խորհրդարանական խմբի...
Կայա Կալլասը դատապարտել է Իրանի հարձակումները
Եվրամիությունը դատապարտել է Իրանի կողմից Կատարի նավթագազային ենթակառուցվածքների դեմ իրականացված հարձակումները և հայտարար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Միշտ իմացիր, որ մի ավելի լկտի ֆանտազիա ունեցող մարդ կարող է լինի, որ ձեր մեռելին կհանի ու կդնի ձեր դռան դիմաց. Վլադիմիր Գասպարյան
Ի՞նչ տեղի ունեցավ Հայաստանում 2008 թվականին, ի՞նչ կապ ուներ «Սասնա ծռեր» կոչվող զինված խմբի կողմից 2016թ. հուլիսի 17-ին...
Հայաստանը կքննարկի Ադրբեջանի հրավերը
Հայաստանը կքննարկի Ադրբեջանում կայանալիք ԱՊՀ 3-րդ խաղերին հայ մարզիկների մասնակցության հարցը։«Առաջիկայում կքննարկենք ու...