Գերմանիան կոչ է արել իր քաղաքացիներին լքել Իրանը
Գերմանիան կոչ է արել իր քաղաքացիներին չմեկնել Իրան, իսկ Իրանում գտնվող գերմանացիներին լքել երկիրը։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Ըստ գործակալության՝ դրա պատճառը Թեհրանի կողմից հնարավոր պատասխան միջոցառումների հնարավորությունն է՝ Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման գործընթացի մեկնարկի հետ կապված։
Հիշեցնենք՝ «եվրոպական եռյակը» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) սկսել է Իրանի դեմ պատժամիջոցների վերականգնման մեխանիզմի ( snapback mechanism ) ակտիվացման գործընթացը։ Գործընթացի տևողությունը 30 օր է։
Հավելենք՝ եթե այս ընթացքում Իրանի և «եվրոպական եռյակի» միջև համաձայնության չհասնի, ուժի մեջ կմտնեն Իրանի դեմ պատժամիջոցները։
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ին գումար հատկացվեց. նախագիծը գաղտնի կետ ունի. ArmLur
«ՀՀ պաշտպանության ապահովում» ծրագրի «Ռազմական կարիքների բավարարում» միջոցառումների շրջանակներում ՀՀ Պաշտպանության նախարա...
Պետք է սպասել զարգացումներին. Պեսկով
Նախագահ Դոնալդ Թրամփն ու Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օգնականներին հանձնարարել են անհապաղ սկսել բարձր մակարդ...
Փաշինյանի մրցակիցը. Վարչապետի մտքերն իրար են խառնվել. Իրատես
«Իրատես» թերթը գրում է. «Նախագահ Արմեն Սարգսյանի վերջին շրջանի հանդիպումները խախտել են վարչապետի ու նրա շրջապատի անդորրը...
Թուրք-ադրբեջանական զորավարժություններն ուղեկցվում են կեղծ տեղեկատվությամբ
Թուրք-ադրբեջանական զորավարժությունների անցկացման կարևոր բաղադրիչներից է քարոզչական գործոնը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջո...