Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրն այս տարի չի ստորագրվի. BBC
Խաղաղության պայմանագիր ստորագրելու գլխավոր խոչընդոտը Ալիևի կողմից առաջ քաշված նախնական պայմանն է․ Հայաստանը նախ պետք է փոխի իր Սահմանադրությունը։ Նրան դուր չի գալիս, որ Հայաստանի Սահմանադրության մեջ կա հղում Անկախության հռչակագրին, որտեղ փաստաթղթի հենց սկզբում խոսվում է «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին»։ Այս մասին հայտարարել է փորձագետ, Քարնեգիի կենտրոնի ավագ գիտաշխատող Թոմաս դե Վաալը, գրում է BBC-ն։
«Այս նախապայմանը նշանակում է, որ խաղաղության պայմանագիրն այս տարի չի ստորագրվի։ Սահմանադրությունը փոխելու համար անհրաժեշտ է հանրաքվե, որը դժվար թե կայանա մինչև 2026 թվականի կեսերը, իսկ դրա ելքը հնարավոր չէ կանխատեսել։ Կան այլ խնդիրներ, որոնք համաձայնեցված տեքստը չի լուծում։
Արդյո՞ք այս փաստաթուղթն ունի միջազգային երաշխավոր։ Եթե կողմերից մեկը խախտի համաձայնագիրը, ի՞նչ կլինի հետո։ Արդյո՞ք գործը կուղղվի ՄԱԿ։ Կա՞ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձև, որն ամրագրում է այս ամենը», - նկատել է փորձագետը:
Նրա խոսքով՝ Հայաստանը պահանջել է ներառել վեճերի լուծման միջազգային մեխանիզմ, սակայն այդ կետը չի ներառվել փաստաթղթի վերջնական տեքստում։
Նմանատիպ հոդվածներ
ՆԱՏՕ-ն չի կարողանա որոշում կայացնել Գրենլանդիայի վերաբերյալ առանց ԱՄՆ-ի համաձայնության. Գերմանիայի ՊՆ նախարար
ՆԱՏՕ-ի դաշնակիցները չեն կարող որևէ որոշում կայացնել Գրենլանդիայի վերաբերյալ՝ առանց Միացյալ Նահանգների իմացության: Այնուա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սասուն Միքայելյանը՝ ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելու մասին
Սպարապետի ժամանակ մենք այն ժամանակ կարողացել ենք ազատագրել մեր հայրենիքի որոշ մասը, որ հակառակորդի ձեռքին էր. այսօր «Երկ...
Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի շնորհավորանքները ռուս ժողովրդին ազգային տոնի կապակցությամբ
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին...
Նախկինում բոլոր գործած սխալները ուղղելի են, իսկ այս իշխանության գործած սխալները՝ անդառնալի. Արթուր Վանեցյան
Մենք չենք պայքարում ընդդիմության դեմ, մեր պայքարը մեկն է՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին այսօր` Պետրոս Ղազարյանի հ...