Նախկինում բոլոր գործած սխալները ուղղելի են, իսկ այս իշխանության գործած սխալները՝ անդառնալի. Արթուր Վանեցյան
Մենք չենք պայքարում ընդդիմության դեմ, մեր պայքարը մեկն է՝ հեռացնել Նիկոլ Փաշինյանին: Այս մասին այսօր` Պետրոս Ղազարյանի հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու Արթուր Վանեցյանը:
«Մենք չենք կարող սա նորմալ ընտություն համարել՝ հաշվի առնելով այն վիճակը, որը տիրում է երկրում, բայց մարդիկ հունիսի 20-ին իրենց ձայնը կտան այս կամ այն քաղաքական ուժին: Ես համոզված եմ, որ «Պատիվ ունեմ» դաշինքն ունի շատ մեծ շանսեր ձեւավորել իշխանություն, հաղթել այս ընտրություններին: Եւ մենք գնում ենք միանշանակ հաղթելու նպատակով»,-ասաց նա:
Հաղորդավարը անդրադարձավ Վանեցյանի ավելի վաղ արված այն հայտարարության մասին, թե անցյալին վերադարձ չի լինելու՝ նկատի ունենալով ՀՀԿ կուսակցությանը, եւ հարցրեց, թե ի՞նչ է փոխվել, քանի որ Վանեցյանը հենց ՀՀԿ-ի հետ է դաշինք կազմել:
«Մարդիկ անցյալ ասելիս չեն հիշում միայն կոռուպցիա, չեն հիշում կեղծված ընտրություններ, այլ հիշում են անվտանգային միջավայր: Հիշում են կանխատեսելի երկիր, հիշում են մարդուն, որը այս երկում ունի ապագա և գիտեն, թե ինչ է լինելու վաղը, իսկ ինչ վերաբերվում է նախկինում եղած վատ բարքերին՝ դրա մասին նաև խոսել է նաև նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ի առանցքային դերակատարները և նրանք են խոսովանել, որ իրենց պաշտոնավարման ընթացքում, այո, եղել են վատ սովորույթներ, բարքեր, ավանդույթներ: Բայց մի շատ կարևոր հանգամանք կա այստեղ, նախկինում բոլոր գործած սխալները ուղղելի են, այս իշխանության գործած սխալներն անդառնալի են, այն ինչ արել է այս իշխանությունը՝ մենք որևէ կերպ չենք կարող հետ բերել, չենք կարող հետ բերել մեր հայրենիքի կորցրած մի հատվածը, չենք կարող հետ բերել մեր անվտանգային համակարգը, մեր զոհված, նահատակված հերոսներին, չեն կարող հետ բերել այն, երբ բոլոր հայերը մեկ բռունցք եղած իրար հետ պայքարում էին արտաքին թշնամու դեմ»,- ասաց նա:
Վանեցյանը խոսքով` իրենք գալու են իշխանության և պատրաստ են ստանձնել պատասխանատվությունը և վերադարձնել ժողովրդի հավատը դեպի ապագա, ամեն ինչ անելու են, որ թշնամին իր ուզածն անի մեր երկրի սահմանների հետ:
Նմանատիպ հոդվածներ
Մուրադովը հանդիպել է Վաղարշակ Հարությունյանին և փոխանցել Ադրբեջանի պահանջները. Hraparak.am
Այսօր վաղ առավոտյան ռուս խաղաղապահների հրամանատար գեներալ Մուրադովը ժամանել է ՀՀ պաշտպանության նախարարություն՝ նախարար Վ...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զինված ուժերին մեղադր...
Բայրամովի կոչը՝ Հայաստանին
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը Հայաստանին կոչ է արել «Բաքվին փոխանցել Արցախում և հարակից շրջաննե...
Մենք սպասում ենք հայկական կողմի գործողություններին. Ալիևն ասել է, թե ինչ է սպասում Փաշինյանից
Թշնամական Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը հայտարարել է, որ պատրաստ է Երևանի հետ առևտրային հարաբերություններ ունենալուն, սա...