Դատախազը պահանջեց Միքայել Սրբազանին մեղավոր ճանաչել և մեղադրական դատավճիռ կայացնել
Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում՝ դատավոր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ, ընթանում են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատալսումները։
Գործը, հիշեցնենք, ավարտական փուլում է։ Դատարանն ընդամենը 20 օրում ավարտեց հիմնական դատալսումները։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ այսօր դատարանում եզրափակիչ ելույթով է հանդես գալիս հանրային մեղադրողը՝ մեջբերելով Սրբազանի հարցազրույցներից հատվածներ, որոնք, պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ որևէ բռնության կոչ չեն պարունակում։ Հանրային մեղադրողը միջնորդեց մեղավոր ճանաչել Միքայել Սրբազանին՝ ներկայացված մեղադրանքում։
Հիշեցնենք, որ Միքայել Սրբազանը կալանավորվել է հունիսի 28-ին՝ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ։ Նրան մեղադրում են իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգի տապալմանն ուղղված կոչեր հնչեցնելու մեջ։
Նշենք նաև, որ Միքայել Սրբազանը մեղադրանքը չի ընդունում։
Նմանատիպ հոդվածներ
Միջազգային հանրությունը արձագանքել է պաղեստինա-իսրայելական հակամարտության սրմանը
Աշխարհի մի շարք երկներ և միջազգային կառույցներ արձագանքել են Պաղեստինի կողմից Իսրայելի վրա հարձակմանը։ «Արմեն...
ՄԱԿ-ը պետք է Ստեփանակերտի օդանավակայանի բացման մասով որոշում կայացնի. Հակոբ Ճաղարյան
ՄԱԿ-ի առաքելությունն է՝ թույլ չտալ աշխարհում «բեսպրիդել» լինի, իր իրավասություններից է՝ աղետի մեջ հայտնված մարդկանց օգնե...
«Սասնա Ծռերը»՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ 2019 թ. մայիսի 20-ին, հանդես է եկել դատական համակարգում լուրջ փոփոխություններ կատարել...
Դատարանը սանկցիա կիրառեց Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանների նկատմամբ
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը: Այս նիստի ժամ...