Պետք է ապահովվեն անվտանգության հուսալի երաշխիքներ․ Ալիևը հայտարարությամբ է հանդես եկել
Հիմա, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր անունը տվել է Զանգեզուրի միջանցքին, ես վստահ եմ, որ այն կիրականացվի մոտ ապագայում։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Զանգեզուրի միջանցքի գործարկման և Ադրբեջանի այն քաղաքացիների անվտանգության համար, որոնք կկարողանային ապահով կերպով իրականացնել այդ երթուղին ավելի քան քառասուն կիլոմետր երկարությամբ, պետք է ապահովվեն անվտանգության հուսալի երաշխիքներ, անվտանգության միջազգային երաշխիքներ։ Միայն անվտանգության երաշխիքները Հայաստանի կողմից բավարար չեն լինելու»,- ասել է նա։
Ալիևի խոսքով՝ Թրամփի վարչակազմը պատշաճ ուշադրությամբ է վերաբերվել մտահոգությանը
«Ինչ վերաբերում է ֆիզիկական ենթակառուցվածքի կառուցմանը, ես նկատի ունեմ երկաթուղին, դա չպետք է երկար տևի, քանի որ երթուղու երկարությունը ընդամենը 42 կիլոմետր է: բայց դա չի նշանակում, որ մենք պետք է կառուցենք այն: Եթե մենք դա կառուցեինք, մենք դա կանեինք մեկ տարվա ընթացքում, քանի որ երկաթուղիներ կառուցելու ավելի մեծ փորձ ունենք: Իսկ Հայաստանին, հնարավոր է, ևս մի քանի տարի պահանջվի»,- հավելել է Ալիևը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՅԴ Բյուրոն Թուրքիայի հետ բանակցությունների մասով հայտարարություն է տարածել
ՀՅ Դաշնակցության Բյուրոն հայտարարություն է տարածել Մոսկվայի 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի 100-ամյակի կապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ադրբեջանցին ազատ շրջում է Երևանում»․ ԱԱԾ-ն ուսումնասիրում է սկանդալային տեսանյութը
ԱԱԾ-ն այս պահին ուսումնասիրություն է կատարում մամուլում տարածված՝ «Ադրբեջանցին ազատ շրջում է Երևանում» վերտառությամբ տես...
Եվրոպական որ պետությունները չեն ցանկանում աջակցել Կիևին․ Politico
Որոշ դիվանագետներ պնդում են, որ ԵՄ-ն ներսում նկատվում է միասնության պակաս՝ Կիևին աջակցելու հարցում, քանզի ռազմական օգնու...
Պուտինի հետ զրույցների արդյունքում հաջողվեց Լաչինը վերադարձնել Ադրբեջանին. Իլհամ Ալիև
Լաչինի օդանավակայանը շահագործման կհանձնվի հավանաբար հաջորդ տարվա վերջին կամ 2025 թվականի սկզբին: Այս մասին հաղորդում է T...