Պուտինի հետ զրույցների արդյունքում հաջողվեց Լաչինը վերադարձնել Ադրբեջանին. Իլհամ Ալիև
Լաչինի օդանավակայանը շահագործման կհանձնվի հավանաբար հաջորդ տարվա վերջին կամ 2025 թվականի սկզբին: Այս մասին հաղորդում է Trend-ը` մեջբերելով Ալիևի խոսքերը:
«Չնայած այն հանգամանքին, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտին այս շրջանը անցավ մեր վերահսկողության տակ, Լաչին քաղաքը մնաց մեր վերահսկողությունից դուրս։ Դրա համար կային օբյեկտիվ պատճառներ։ Քանի որ Հայաստանից Ղարաբաղ ճանապարհն անցնում էր Լաչին քաղաքի կենտրոնով։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ռուսաստանի նախագահի հետ ցերեկային ժամերին տեւած հեռախոսազրույցների արդյունքում մեզ հաջողվեց պայմանավորել Լաչին քաղաքի վերադարձը Ադրբեջանին։
Այդ նպատակով, իմ պնդմամբ, վերջնական հայտարարության մեջ ներառվել է այլընտրանքային ճանապարհի կառուցումը և նշված է ժամկետը։ Սակայն, որոշ մշուշոտ բառերով նշվեց, որ այս հարցի քննարկումը կշարունակվի երեք տարի։ Սակայն Ղարաբաղյան Երկրորդ պատերազմն ավարտվելուն պես ես անմիջապես հրամայեցի որոշել նոր ճանապարհի երթուղին և տեխնիկական բոլոր պարամետրերը»,- ասել է Ալիևը։
Հիշեցնենք, որ անցյալ տարվա դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի իշխանությունների կողմից հովանավորվող ակտիվիստներն ապօրինաբար շրջափակել են Լաչինի միջանցքը։ Միջազգային բազմաթիվ գործիչների, երկրների և տարբեր կառույցների դատապարտող կոչերն անտեսելուց զատ, Բաքուն շարունակում է հումանիտար աղետի ենթարկել Արցախի 120․000 բնակիչներին։
Նմանատիպ հոդվածներ
Շատ հայեր կարծում են, որ Ադրբեջանը կհարձակվի գարնանը. ԵՄ առաքելության ղեկավար
Գերմանական «Deutsche Welle» հրատարակությունն անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերությունների խնդրին։ Ըստ կայքի հոդվածի...
Ակնկալում ենք Դատարանի որոշման անհապաղ իրականացումը՝ Ադրբեջանի դեմ պատժամիջոցներով. Սիմոնյանը` Բունդեսթագի նախագահին
Գերմանիայի Դաշնային Հանրապետություն աշխատանքային այցի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը...
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում. bagramyan26
Ադրբեջանը զինված ստորաբաժանում է տեղակայել Լաչինի միջանցքով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի սկզբնամասում՝ Հայաստանի հ...
Շնորհակալություն ԱՄՆ-ին և մյուս գործընկերներին, որ օգնեցին մեզ կանգնեցնել Ադրբեջանի՝ ՀՀ տարածք հետագա ներխուժումը. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր մասնակցել է Հանուն Ժողովրդավարության երկրորդ գագաթնաժողովի պաշտոնական բացման լիագումար նի...