ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Ադրբեջանցին ազատ շրջում է Երևանում»․ ԱԱԾ-ն ուսումնասիրում է սկանդալային տեսանյութը
ԱԱԾ-ն այս պահին ուսումնասիրություն է կատարում մամուլում տարածված՝ «Ադրբեջանցին ազատ շրջում է Երևանում» վերտառությամբ տեսանյութի վերաբերյալ։ Այս մասին Auroranews-ի հետ զրույցում ասացին ԱԱԾ մամուլի կենտրոնից։
Հարցին՝ տեղեկություններ կան, թե տեսանյութում խոսող տղամարդն իսկապե՞ս ադրբեջանցի է, եթե այո՝ ԱԱԾ-ն միայն սկանդալային տեսանյութից հետո՞ է տեղեկացել, որ Հայաստան ադրբեջանցի է եկել, ասացին․ «Այս պահին հրապարակման ենթակա այլ տեղեկություն չկա, աշխատանքներ են տարվում»։
Հիշեցնենք՝ երեկ հայտնել էինք, որ Ֆեյսբուք սոցիալական ցանցի ադրբեջանական էջերից մեկում տեսանյութ էր տարածվել, որտեղ ռուսախոս ադրբեջանցին, գտնվելով Երևանի տարբեր հատվածներում, փնովում է ՀՀ ազգային անվտանգության ծառայություններին: Վերջինս տեսանյութում բարևում և ասում էր, որ այդ պահին գտնվում է ադրբեջանական հնագույն քաղաքներից մեկում` Էրիվանում:
Նմանատիպ հոդվածներ
ՀՐԱՏԱՊ. Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է, որ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման առաջին...
ՈՒՂԻՂ. Մեկնարկում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը
Այս պահին մեկնարկում է Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական առաջին նիստը: Հիշեցնենք, որ Սերժ Սարգսյանը մեղադրվ...
ՈՒՂԻՂ. Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում է
Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Ծաղկաձորում է:
Ինչ է կատարվում «Գոլդեն փելես» հյուրանոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցից, որտեղ գտնվ...