Պայթյունավտանգ իրավիճակ՝ ՀՅԴ-ի ներսում․ «Իրավունք»
«Իրավունք» թերթը գրում է. «Պարզվում է, որ Դաշնակցության ներքին օղակներում սկսել է բուռն դժգոհություն առաջանալ սեփական կուսակցական ղեկավարների հանդեպ: Ավելի ճիշտ, դժգոհություն, առանց այդ էլ, կար` կապված կուսակցության վերնախավի պասիվության հետ՝ Նիկոլին հեռացնելու գործընթացի առումով:
Բայց հիմա այն կարող է պայթյունային տեսք ստանալ` հաշվի առնելով, որ պետական կուրսը հասել է թուրք-ազերիների հետ բացահայտ եղբայրության, արդեն անթաքույց դատապարտվում է անգամ արցախյան շարժումը, բանը հասավ Վաշինգտոնում փաստաթղթեր ստորագրելուն, եւ անգամ դրանից հետո ՀՅԴ-ի ղեկավարությունից հոդաբաշխ ձայն ու ծպտուն չկա, էլ չասած՝ ռեալ պայքարի մասին:
Դժգոհությունը հատկապես լուրջ է մարզերում, որտեղ կուսակցականները, հեռու լինելով մայրաքաղաքային տարաբնույթ դրսեւորումներից եւ անձնական ինչ-ինչ հանգամանքներից, հատկապես սուր են ընկալում ներկա իրողությունները:
ՀՅԴ-ի մարզային ակտիվ կառույցներից մեկը ներկայացնող մեր զրուցակիցը, մասնավոր զրույցում հաստատելով շրջանառվող խոսակցությունները, իր հերթին ծայրահեղ զայրույթով էր խոսում ներկա իրողությունների մասին: Այդ թվում, որ մասնավորապես ԱԺ-ում ունենալով ընդդիմադիր պատգամավորների ամենամեծ քանակը, որը առաջին հերթին հենց ՀՅԴ-ի վրա է դնում հիմնական պատասխանատվությունը, այնուամենայնիվ չի էլ պատկերացնում, թե նրանք ինչով են զբաղված:
«Միգուցե, ամերիկյան ընկերնե՞րն են հուշել՝ ոչինչ չանել, քանի որ «Թրամփի միջանցքի» մասին է խոսվում, թե՞ տեղի մեր ղեկավար ընկերներին ախաձեռնությունն է: Բայց մեկ է, բոլորս ենք ծայրահեղ դժգոհ: Ժողովրդի հետ մենք ենք շփվում, բոլոր բողոքները մեզ են ուղղվում: Բայց մենք անգամ չենք հասկանում, թե այս ինչ վիճակ է: Այսպես որ գնա, կարող է շատ բան պայթել»,- խոսքն ավարտել է նա»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արմեն Սարգսյանի խոսքը՝ կորոնովիրուսով պայմանավորված իրավիճակի մասին
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ողջունում է ՀՀ կառավարության որոշումը արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ՝ համարելով,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գագիկ Ծառուկյանը հավերժական է, որովհետև արարիչ, ստեղծագործող մարդ է․ Գևորգ Պետրոսյան
Գագիկ Ծառուկյանը հավերժական է, որովհետև արարիչ, ստեղծագործող մարդ է: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Ա...
Արիզոնայի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվել է Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող փաստաթուղթ
ԱՄՆ Արիզոնայի ներկայացուցիչների պալատի կողմից ընդունվել է Արցախի ինքնորոշման իրավունքը սատարող փաստաթուղթ, հայտնում է Ար...
Իրանից նախազգուշացնող հայտարարություն․ սպառնում է առգրավել նավերը
Իրանը մտադիր է սահմանափակումներ կիրառել, տուգանքներ սահմանել և նույնիսկ առգրավել այն նավերը, որոնք խախտել են Իրանի իշխան...