Իրանի ԱԳՆ-ն՝ Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային ծրագրի շուրջ ունեցած կապերի մասին
Թեհրանը պահպանում է կապը Մոսկվայի և Պեկինի հետ Իրանի միջուկային ծրագրին վերաբերող հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Պահպանելով կապերը Չինաստանի և Ռուսաստանի հետ, որոնք Համատեղ համապարփակ գործողությունների ծրագրի կողմեր են և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ, մենք նաև բանակցություններ ենք վարել և վարում ենք երեք եվրոպական երկրների հետ», - ասել է Էսմայիլ Բաղային։
Դիվանագետը հավելել է, որ այս բանակցություններում Թեհրանի նպատակն է «ապահովել, որ ազգային շահերը հարգվեն»։
Հավելենք՝ Ժնևում փոխարտգործնախարարների մակարդակով տեղի կունենան Իրանի և «եվրոպական եռյակի» (Մեծ Բրիտանիա, Գերմանիա և Ֆրանսիա) միջև բանակցություններ՝ հակաիրանական պատժամիջոցների վերացման և իրանական միջուկային ծրագրի շուրջ առկա տարաձայնությունների լուծման հարցերի շուրջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին․ Պապոյան
Կառավարությունը պաշտոնապես դիմել է Ռուսաստանին` առաջարկելով սահմանված 90 օրը փոխարինել 180 օրով։ Այս մասին Ազգային ժողով...
ԼՂ խնդրի կարգավորման բանակցային գործընթացում երբեք չի եղել այնպիսի տարբերակ, որը կառաջարկի խնդրի լուծում. Նիկոլ Փաշինյան
Հանրային հեռուստաընկերությանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի տված հարցազրույցի ամբողջական տարբերակի հրապարակումից առաջ հեռուստ...
Վանաձորի ԲԿ–ի պատգամավորի թեկնածու տնօրենը 370 աշխատակցի աշխատավարձ է բարձրացրել
Ընտրությունների վերահսկման կոմիտեն հայտարարություն է տարածել․«Ընտրությունների վերահսկման կոմիտեի» կողմից համացանցի մշտադ...
Խնդրում են ինձ ներգրավվել, ես դա չեմ անելու․ Բայդեն
ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ եվրոպացի առաջնորդները զանգահարում են իրեն և խնդրում ներգրավվել քաղաքականո...