Կանտը խորիմաստ գնահատական է տվել հայ ժողովրդին. Լևոն Տեր-Պետրոսյան
Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Facebook-ի իր էջում գրառում է արել հիշեցնելով Իմանուիլ Կանտի գնահատականը հայերի մասին։
Նա, մասնավորապես, գրել է. «Իմանուիլ Կանտը հայերի մասին
Հայ պատմաբաններից և փիլիսոփաներից շատերն, անշուշտ, գիտեն այն մասին, որ 18-19-րդ դարերի (1724–1804 թթ.) գերմանացի հռչակավոր փիլիսոփա Իմանուիլ Կանտը խորիմաստ գնահատական է տվել հայ ժողովրդին։ Իրապես դա այնպիսի մի պատվաբեր գնահատական է, որը պարտավոր է գիտենալ յուրաքանչյուր կրթված հայ։ Ուստի պարտքս եմ համարում մեր հանրությանը ներկայացնել Կանտի «Մարդաբանությունը պրագմատիկ տեսանկյունից» գրքի հայերին վերաբերող հատվածը՝.
«Քրիստոնյա մի այլ ժողովրդի՝ հայերի մոտ տիրում է առևտրական ոգու մի յուրահատուկ շնորհ։ Նրանք հետիոտն ճանապարհորդելով Չինաստանի սահմաններից մինչև Գվինեական ափի Կորսո հրվանդան զբաղվում են ապրանքափոխանակությամբ։ Դա վկայությունն է այդ իմաստուն և աշխատասեր ժողովրդի յուրահատուկ ծագման՝ ժողովուրդ, որը Հյուսիս-Արևելքից շարժվելով դեպի Հարավ-Արևմուտք կտրում-անցնում է համարյա ամբողջ Հին Աշխարհը և ունակություն դրսևորում արժանանալու բոլոր այն ժողովուրդների սիրալիր հյուրընկալությանը, որոնց մոտ նրանք հանգրվանում են։ Դա ապացուցում է նրանց բնավորության գերազանցությունը (որի ձևավորման նախասկիզբը մենք այլեւս չենք կարող ուսումնասիրել)»,- գրել է Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։
Նմանատիպ հոդվածներ
Ենթադրել էի, որ Ռուսաստան-Թուրքիա բանակցությունները ձախողվել են․ Կարեն Հովհաննիսյան
Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկարայում Ռուսաստանի և Թուրքիայի բանակցությունների...
ՏԵՍԱՆՅՈւԹ. Ալիևի ջերմ հանդիպումը Իվանիշվիլիի հետ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թբիլիսիում հանդիպել է Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատվավոր նախագահ Բիձ...
Մոսկվան կդադարեցնի ՆԱՏՕ-ում իր մշտական ներկայացուցչությունը
Մոսկվան նոյեմբերի 1-ից կամ փոքր-ինչ ավելի ուշ կդադարեցնի ՆԱՏՕ-ում իր մշտական ներկայացուցչության աշխատանքը: «ՌԻԱ Նովոստի»...
Իսրայելը ավելացնելու է ներդրումները սեփական զենքի արտադրության ոլորտում
Իսրայելը կշարունակի մեծացնել ներդրումները զենքի սեփական արտադրության ոլորտում, որպեսզի կախված չլինի եվրոպական արտադրողնե...