Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հիմնանորոգման աշխատանքներ են
Շուրջ երկու ամիս է մեկնարկել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնանորոգման աշխատանքների երկրորդ փուլը՝ Հավերժության տաճարի թեք մույթերի և վարչական մասնաշենքի տանիքի նորոգումը: Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման ընթացքում և՛ թանգարանը, և՛ հուշահամալիրը բաց են լինելու այցելուների և պաշտոնական պատվիրակությունների համար: Այս մասին պաշտոնական հայտարարություն է տարածել «Հայոց ցեղասպանության թանգարան, ինստիտուտ»-ը։
«Այդ նպատակով մույթերը հերթով են հիմնանորոգվում, այժմ ընթանում են առաջին երկու մույթերի վերականգնման աշխատանքները:
Աշխատանքների արդյունքում կլուծվի տասնամյակների ջրահեռացման խնդիրը, որի պատճառով քայքայվել էին մույթերի քարերը' առաջացնելով քարաթափման վտանգ, իսկ վարչական և թանգարանի մասնաշենքերում մշտապես կար անձրևաջրերի ներհոսքի խնդիր։
Նշենք, որ նախորդ տարի առաջին փուլով իրականացվել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավման աշխատանքները, որի շրջանակում Եղևնիների պուրակում գործարկվել է ոռոգման կաթիլային համակարգ։
Հիմնանորոգման ճարտարապետական խմբի ղեկավարը ՀՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանն է, որը Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարան-ինստիտուտի նախագծի համահեղինակներից է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում էր կատարել՝ հրապարակելով հավերժության տաճարի քանդված և ծածկված մույթերի լուսանկարը։
Հիշեցնենք, որ դեռ նախորդ տարի հոկտեմբերին էր հատարարվել, որ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում մեկնարկում են հիմնանորոգման աշխատանքներ: Հիմնանորոգման աշխատանքների համար հատկացումներն արվել են ՀՀ պետական բյուջեից՝ շուրջ 743 մլն ՀՀ դրամ։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ են եղել նաև Գեղարքունիքի և նախիջևանյան հատվածում. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնում է
Երեկ, անցնող գիշերը Հայաստանի Հանրապետության ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել է մոտ 1...
Էրդողանն ու Բայդենը Վիլնյուսում հանդիպել են
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երեքշաբթի օրը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդեն...
Ես շշմում եմ Նիկոլի ու նիկոլականների ցինիզմի վրա. Նաիրա Զոհրաբյան
Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում առաջին ընթերցմամբ անցկացրեց իր գրած օրենսդրական նախաձեռնությունը, որով իր հասցեին վիր...
«Իմ քայլի» պատգամավորները խմբակցության նիստ են անցկացրել
«Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն այսօր՝ մայիսի 20-ին, խմբակցության նիստ են անցկացրել։«Իմ քայլը» խմբակցության պատգա...