Կրակոցներ են եղել նաև Գեղարքունիքի և նախիջևանյան հատվածում. Արծրուն Հովհաննիսյանը մանրամասնում է
Երեկ, անցնող գիշերը Հայաստանի Հանրապետության ամբողջ սահմանի երկայնքով հակառակորդի կողմից իրականացվել է մոտ 120 կրակոցներ, խախտումներ, որոնք եղել են սահմանի ողջ երկայնքով: Այս մասին քիչ առաջ տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։
«Հիմնականում կիրառվել են հրաձգային զենքեր՝ այդ թվում մեծ տրամաչափի, չի կիրառվել հրետանային կամ ավելի մեծ տրամաչափի միջոցներ։ Կրակոցները իրականացվել են ոչ միայն Տավուշի բուն մարտական գործողությունների հատվածում, այլև Տավուշի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև Նոյեմբերյանի ուղղությամբ։ Կրակոցներ եղել են նաև Գեղարքունիքի, ինչպես նաև նախիջևանյան հատվածում»,- ասաց Հովհաննիսյանը։
Անդրադառնալով Արցախում իրավիճակին՝ Հովհաննիսյանն ասաց, որ Արցախում ևս կրակել են հրաձգային զենքերից, կիրառվել են նաև մեծ տրամաչափի գնդացիրներ, բայց լարվածություն չկա։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԶՈՒ-ն ցույց տվեց բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ջախջախելով ադրբեջանական բանակի մարտունակության մասին միֆը. Փաշինյան
Հայաստանի Հանրապետության զինված ուժերը ցույց տվեցին բացառիկ բարձր մակարդակի մարտունակություն՝ ոչ միայն ապահովելով Հայաստ...
Իրականացվող գործողություններում պարտադիր ժամկետային ոչ մի զինծառայող ներգրավված չէ. Մովսես Հակոբյան
Երեկվանից հայ-ադրբեջանական սահմանին տիրող լարված իրավիճակն ու հրետակոծությունը շարունակվել է նաև այսօր: ArmLur.am-ը, հաշ...
Ի՞նչ է կատարվում սահմանին. ՊՆ խոսնակը նոր մանրամասներ է հայտնում
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում նշել է.«Ադրբեջանի կողմից իրավիճակը սահմանին պարբերաբար սրվում է, այս...
Անհապաղ հրադադար հաստատել. Սերգեյ Լավրովի կոչը` Երևանին և Բաքվին
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը կոչ է արել Երևանին և Բաքվին անհապաղ դադարեցնել կրակը և զսպվածություն ցուցաբերել:Այսօր Լ...