Քաղաքականություն
Ֆինլադիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կվերականգնվեն միայն հակամարտության ավարտից հետո․ Ստուբ
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը հայտարարել է, որ Ֆինլադիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները կարող են վերականգնվել միայն Ուկրաինայում հակամարտության ավարտից հետո։ Այս մասին նա հայտարարել է Yle հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ինչպես միշտ ընդգծել եմ, մենք ոչինչ չենք կարող անել մեր աշխարհագրության հետ կապված։ Մենք պատմություն ունենք Ռուսաստանի հետ, և մենք ապագա կունենանք Ռուսաստանի հետ։ Բայց հիմա, իհարկե, հարաբերությունները շատ դժվար են։ Իրականում, պատերազմի պատճառով դրանք չկան։ Բայց մի օր, երբ պատերազմն ավարտվի, անպայման նոր հարաբերություններ կկառուցվեն»,-ասել է Ֆինլանդիայի նախագահը։
Նա նաև ընդգծել է, որ Ֆինլանդիան Ռուսաստանի հետ կկառուցի նոր հարաբերություններ, որոնք հիմնված կլինեն պրագմատիզմի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Այն, ինչ արել է մեր ժողովուրդը, արժանի է աշխարհին ներկայացվելու
WRed
Պետք է մեծ կարևորություն չտալ կրակոցներին, դրանք շարունակական են լինելու. Հովիկ Աղազարյան
Edita
Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Նեթանյահուի՝ Հայոց ցեղաuպանnւթյան ճանաչման վերաբերյալ հայտարարությանը
Ofelya
ՀՀ-ը 2020թ. առաջին կիսամյակում ԱՀ Կառավարությանը տրամադրվելու է 12,600,000,000 դրամի բյուջետային վարկ
WRed