Եթե ինչ-որ մեկի հիվանդ գլուխում կամ մտքով անցնի որևէ սադրանք ծրագրի Ադրբեջանի դեմ՝ կրկին կզղջա

Ադրբեջանը պետք է պատրաստ լինի պատերազմի ցանկացած պահի՝ հաշվի առնելով աշխարհում տեղի ունեցող գործընթացների անկանխատեսելիությունը, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։


«Իհարկե, մեր զինված ուժերը ամեն րոպե, ամեն օր պահպանում են մեր պետության շահերն ու անվտանգությունը։ Մենք դիտարկում ենք, տեսնում ենք և կտեսնենք սպառնալիքների հնարավոր աղբյուրները։


Մենք մեծացնում ենք մեր ռազմական հզորությունը։ Մեր ուժերի զարգացման հետ կապված՝ ինչպես Կասպից ծովում, այնպես էլ մյուս բոլոր զինված ուժերում, մենք մեր հատուկ նշանակության ուժերի թիվը մեծացրինք հազարավոր մարտիկներով՝ չեմ ուզում ճշգրիտ թիվ նշել, բայց  ստեղծվեցին նոր դիվերսիոն ուժեր։


Մեր երկիր են մատակարարվել ամենաժամանակակից անօդաչու թռչող սարքեր և նոր հրետանային համակարգեր։ Ստորագրվել են պայմանագրեր նոր մարտական ​​ինքնաթիռների գնման համար, իսկ եղածները լիովին արդիականացվել են։ Մենք պետք է պատրաստ լինենք պատերազմի ցանկացած պահի, քանի որ աշխարհում իրադարձությունների ընթացքն այնպիսին է, որ անհնար է կանխատեսել, թե վաղը ինչ կլինի։ Մեր անվտանգության երաշխավորը մենք ենք, պետությունը, ժողովուրդը և մեր զինված ուժերը։ Հետևաբար, եթե ինչ-որ մեկի հիվանդ գլուխում միտք ծագի որևէ սադրանք ծրագրել Ադրբեջանի դեմ, ապա կարծում եմ՝ նա կրկին կզղջա դրա համար», - ընդգծել է պետության ղեկավարը։

Քաղաքականություն