ԵՄ-ն պատրաստ է աջակցել Հայաստան-Ադրբեջան պայմանավորվածությունների իրականացման գործընթացին. Անտոնիո Կոշտան
Եվրոպական Միությունը պատրաստ է աջակցել Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնագրերի իրականացման գործընթացին: Այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան:
Վերջինս նշել է Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև ձեռք բերված համաձայնությունների կարևորությունը տարածաշրջանում երկարատև խաղաղություն և կայունություն ապահովելու առումով և հայտնել է ԵՄ պատրաստակամությունը աջակցել դրանց իրականացման գործընթացին։
Հիշեցնենք` օգոստոսի 8-ին Վաշինգտոնում տեղի է ունեցել Ադրբեջանի, Հայաստանի և ԱՄՆ առաջնորդների եռակողմ հանդիպումը, որից հետո Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը՝ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, ստորագրել են համատեղ հռչակագիր: Հռչակագրի առանձին կետ նվիրված է տրանսպորտային հաղորդակցությունների բացմանը և Ադրբեջանի հիմնական տարածքի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև անխոչընդոտ հաղորդակցության ապահովմանը: Հայաստանի տարածքում կիրականացվի հատուկ նախագիծ՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման», որը նախատեսում է ԱՄՆ աջակցություն այս երթուղու ապահովման գործում:
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանից արձագանքել են «Թրամփի ուղի» նախագծին
«Թրամփի ուղի» նախագծի մանրամասները դեռ չեն հրապարակվել, բայց հաղորդակցությունների ապաշրջափակման դեպքում պետք է հաշվի առն...
Վիճահարույց «Զանգեզուրի միջանցքը» հանվել է բանակցությունների սեղանից. Իրանի կառավարության խոսնակ
Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է ցանկացած գործընթացի, որը հանգեցնում է բախումների դադարեցմանը, լարվածության ն...
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Օվերչուկ
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ապագայում կայցելի Ռուսաստան: Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Օվեր...
Բոլորդ էլ նույն սանրի կտավն եք, ու ի վերջո եփվելու եք նույն կաթսայում. Չախոյանը` Նարեկ Կարապետյանի հայտարարության մասին
Զավեշտ է, երբ Սամվել Կարապետյանի եղբորորդին պնդում է, թե Սերժի ու Քոչարյանի հետ չեն համագործակցելու։ Այս մասին ֆեյսբուքյ...