ԵԽ գլխավոր քարտուղարը՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև նախաստորագրված համաձայնագրի մասին
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեն ողջունել է Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը:
Ըստ պաշտոնյայի՝ այն ճանապարհ է հարթում դեպի երկու երկրների միջև երկարատև հակամարտության վերջնական կարգավորում։
«Ես ողջունում եմ երկու երկրների առաջնորդներին և քաղաքացիներին արդար և տևական խաղաղության ուղղությամբ իրենց ցուցաբերած քաղաքական կամքի, համառության և խիզախության համար։ Տասնամյակներ տևած անվստահության, տարածքային վեճերի և մարդասիրական մարտահրավերների հաղթահարումը պահանջում է դժվար, բայց անհրաժեշտ փոխզիջումներ բոլոր կողմերից»,- նշել է նա։
«Կոչ ենք անում երկու երկրներին էլ անել առավելագույնը՝ շարունակելու առաջ շարժվել խաղաղության ուղղությամբ՝ ոչ միայն վստահությունը, կապը և ենթակառուցվածքները վերակառուցելու, այլև մեր հիմնական արժեքները՝ ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունն ակտիվորեն ամրապնդելու համար, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները լիարժեք և արդյունավետ իրականացնելու միջոցով»,- ի թիվս այլնի՝ ասված է հայտարարության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը գիտի՝ «Խաղաղության համաձայնագիր»-ը վերջնական ստորագրելու պայմանները
Մեր բոլոր պայմանները լիովին տրամաբանական են, ողջամիտ և օրինական: Ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Նույնիսկ բա...
Իրանի ԱԳՆ–ն՝ խաղաղության համաձայնագրի և արտաքին միջամտության վերաբերյալ իր մտահոգությունների մասին
Իրանի Արտաքին գործերի նախարարությունն ողջունում է Հարավային Կովկասում խաղաղության համաձայնագիրը և մտահոգություն հայտնում...
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն. Reuters
Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության համաձայնագիր կստորագրեն ուրբաթ օրը, այս մասին հայտնում է Reuters գործակալությանը՝ հղո...
Նիկոլ Փաշինյանը՝ ապաշրջափակման մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է հարցին, թե ինչ ընթացակարգերով և սկզբունքներով է Հայաստանի տարածքով կազմ...