Գագաուզիայի ղեկավարը դատապարտվեց 7 տարով
Քիշնևի շրջանային դատարանը Գագաուզիայի (Մոլդովայի կազմում գտնվող ինքնավարություն) ղեկավար Եվգենյա Գուցուլին յոթ տարվա ազատազրկման դատապարտեց Մոլդովայում արգելված «Շոր» կուսակցության ֆինանսավորման հետ կապված գործով։ Այս մասին հայտնել է փաստաբան Նատալյա Բայրամը։
«Գուցուլը դատապարտվեց յոթ տարվա ազատազրկման՝ պատժի անհապաղ կրմամբ. նրան դատարանի դահլիճից անմիջապես բանտ կտեղափոխեն», – ասել է Բայրամը։
Գագաուզիայի ղեկավար Եվգենյա Գուցուլը և նրա համակիր Սվետլանա Պոպանը, որը նույնպես մեղավոր է ճանաչվել, կալանավորվել էին դատարանի դահլիճում։
Հիշեցնենք` Գուցուլը ձերբակալվեց մարտի 25-ին Քիշնևի օդանավակայանում, ապա կալանավորվեց 20 օրով։ Դատախազությունը Գագաուզիայի ղեկավարին մեղադրում է «Շոր» կուսակցությանը ֆինանսավորելու մեջ, որը հանրապետությունում հակասահմանադրական է ճանաչվել։ Ի սկզբանե դատարանը որոշել էր, որ Գուցուլը պետք է կալանքի տակ մնա մինչև ապրիլի 14-ը, սակայն ապրիլի 9-ին խափանման միջոցը փոխարինվեց 30-օրյա տնային կալանքով։
Նմանատիպ հոդվածներ
Սպիտակ տնից հայտնել են` ինչ հնարավոր հայտարարություն կարվի Փաշինյան-Ալիև-Թրամփ հանդիպման ժամանակ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն օգոստոսի 8-ին Սպիտակ տանը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին հյուրընկալելիս կփորձի միջնորդել ե...
Իրանից նախազգուշացում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ
Իրանի գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին նախազգուշացում է արել այսպես կոչված «Զանգեզ...
Մենք պետք է դադարեցնենք հայրենիքի փնտրտուքը. Նիկոլ Փաշինյան
ԱԺ-ում հայտարարություն էի արել, որը մեծ աղմուկ էր առաջացրել։ Ասել էի, որ պետք է մտածենք հայրենասիրության մեր մոդելի մասի...
Թրամփն առանձին հանդիպում կունենա Փաշինյանի հետ. ԶԼՄ
Լրագրող Ալեքս Ռաուֆօղլուն, հղում անելով անանուն աղբյուրներին, որոշ մանրամասներ է հայտնել վաշինգտոնյան հնարավոր հանդիպում...