Հայաստանի պետական բյուջեն կատարվել է պակասուրդով
Հայաստանի ֆինանսների նախարարությունը հրապարակել է ՀՀ 2025 թվականի առաջին կիսամյակի պետական բյուջեի կատարման մասին տեղեկատվությունը:
2025 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 1,433.1 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրով կանխատեսված ցուցանիշի 102.2% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 15.2%-ով կամ 189.4 մլրդ դրամով:
2025 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի ծախսերը կազմել են 1,472.3 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին կիսամյակի ճշտված ծրագրի 85.2% կատարողական: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 19.4%-ով կամ 239.6 մլրդ դրամով:
2025 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ՀՀ պետական բյուջեն կատարվել է 39.2 մլրդ դրամ պակասուրդով՝ առաջին կիսամյակի համար ծրագրված 325.3 մլրդ դրամ պակասուրդի և նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 11 մլրդ դրամ հավելուրդի դիմաց:

Նմանատիպ հոդվածներ
Եթե ՀԷՑ-ը պետականացվի, Սամվել Կարապետյանին կտրամադրվի փոխհատուցում. Գալյան
Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում: Այս մասին civilnet-ի&n...
Գյումրիի քաղաքապետարանը ներողություն է հայտնել
Գյումրիի քաղաքապետարանից պարզաբանում են տարածել.«Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրո...
Ադրբեջանի օդային տարածքը բաց է Հայաստանից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար. Քաղավիացիա
Ադրբեջանի օդային տարածքը տեսականորեն բաց է Հայաստանից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար, սակայն նրանք այնտեղով չեն ա...
Սևանի ափ գալը ծախս է. ռեստորաններում տեղ ու դադար չկա. Փաշինյան
Հայաստնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տելեգրամում գրել է.«Իմ այն պնդումներին, թե մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում...