Տղամարդը կրակ է բացել, սպանել 6 հոգու և ինքնասպան եղել. Նյու Յորք
Նյու Յորքի Միդթաունի երկնաքերում, որտեղ տեղակայված են մի շարք ֆինանսական ընկերությունների գրասենյակներ, տղամարդը կրակ է բացել՝ սպանելով 6 մարդու, այդ թվում՝ Նյու Յորքի ոստիկանության 36-ամյա աշխատակցի, ապա ինքնասպանություն գործել։ Այս մասին հայտնել են տեղի ոստիկանությունները:
Հանցագործը՝ 27-ամյա Շեյն Տամուրան, Լաս Վեգասից Նյու Յորք է հասել մեքենայով՝ երեք օրում։
Նա սև գույնի BMW մեքենան կայանել է Պարկ պողոտայում, ձեռքին M4 տիպի հրացան, մտել շենքի նախասրահ և անմիջապես կրակել ոստիկանության աշխատակցի վրա։ Դրանից հետո նա սպանել է սյունի հետևում թաքնված մի կնոջ, այնուհետև կրակոցներով սպանել է անվտանգության աշխատակցին, որը թաքնվել էր գրասեղանի հետևում, և նախասրահում գտնվող ևս մեկ տղամարդու։
Հանցագործը գործել է միայնակ։ Դեպքի հանգամանքները պարզելու նպատակով քննությունը շարունակվում է։ Նախնական տվյալներով՝ Տամուրան չի ունեցել նշանակալի քրեական անցյալ։

Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ՝ Երևանի Սարի թաղում
Հուլիսի 29-ին՝ ժամը 11:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Սարի Թաղում հրդե...
Խաղաղ օվկիանոսի տարածաշրջանի բնակավայրերում տարհանումները սկսվել են
Կամչատկա թերակղզու ափերից 119 կմ հեռավորության վրա, գրանցված 8.8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժից հետո, ալիքները հեղեղ...
Ռուսասանում 8.7 մագնիտուդ երկրաշարաժի հետևանքով բժիշկները վիրահատության ժամանակ տուժել են
Կամչատկայի ուռուցքաբանական կենտրոնի բժիշկները վիրահատության ժամանակ երկրաշարժի հետևանքով տուժել են: Այս մասին գրել են տե...
Հրապարակվել է Իրանում դատարանի շենքի վրա տեղի ունեցած ահաբեկչության կադրերը
Իրանական ԶԼՄ-ները հրապարակել են շաբաթ օրը Իրանի հարավ-արևելքում գտնվող Զահեդան քաղաքի դատարանի շենքի վրա տեղի ունեցած ահ...