ՄՊՀ–ն շարունակում է ուսումնասիրել հեղուկ գազի շուկան
ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը դեռ շարունակում է ուսումնասիրել հեղուկ գազի շուկան, այս պահին վարույթ դեռ չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրուցում նշել են հանձնաժողովից։
Նշվում է, որ ավելի քան 100 գազատար մեքենա մնացել է Վրաստանում և չի կարողանում հատել հայ–վրացական սահմանը, ինչը հանգեցրել է գազի գների կտրուկ աճի։ Հեղուկ գազի գինը կարճ ժամանակում 120 դրամից հասավ 170–180 դրամի։
Այժմ հեղուկ գազի գինը հասել է 200 դրամի։ Հուլիսի 18–ին ՄՊՀ–ն հայտարարել էր, որ ուսումնասիրություն է սկսել հեղուկ գազի շուկայում, ինչի մասին նախապես տեղեկացված են եղել նաև գործընկերները:
ՄՊՀ–ից նաև հայտնել են, որ հեղուկ գազի շուկայի ուսումնասիրությունը կարող է տևել մոտ մեկ ամիս, քանի որ շուկայի տնտեսվարողները մոտ 90 են: Այս պահին հարցումների փուլն է։
Թեմային անդրադառնալով` ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը «Ֆեյսբուքի» օգտատերերից մեկի հարցին ի պատասխան այսօր գրել է, որ խնդիրը մրցակցության պաշտպանության հանձնաժողովի քննարկման տիրույթում է:
Օգտատերը նախարարին հիշեցրել է, որ արդեն 15 օր է՝ հեղուկ գազը նորմալ հասնում է Հայաստան, բայց գազալցակայանների սեփականատերերը բարձրացնում են դրա գինը, իսկ պետությունը չի ցանկանում կամ չի անում ոչինչ` ազդելու այս գործելոճի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Եթե ՀԷՑ-ը պետականացվի, Սամվել Կարապետյանին կտրամադրվի փոխհատուցում. Գալյան
Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում: Այս մասին civilnet-ի&n...
Գյումրիի քաղաքապետարանը ներողություն է հայտնել
Գյումրիի քաղաքապետարանից պարզաբանում են տարածել.«Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրո...
Սևանի ափ գալը ծախս է. ռեստորաններում տեղ ու դադար չկա. Փաշինյան
Հայաստնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տելեգրամում գրել է.«Իմ այն պնդումներին, թե մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում...
Ադրբեջանի օդային տարածքը բաց է Հայաստանից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար. Քաղավիացիա
Ադրբեջանի օդային տարածքը տեսականորեն բաց է Հայաստանից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար, սակայն նրանք այնտեղով չեն ա...