Ադրբեջանը Թուրքիայի տարածքով գազ կմատակարարի Սիրիային
Այս տարվա օգոստոսի 1-ից կսկսվի ադրբեջանական բնական գազի մատակարարումը Սիրիա՝ Թուրքիայի տարածքով անցնող Քիլիս խողովակաշարով։
«Սիրիայի վերակառուցման գործում կարևոր քայլ համարվող նոր էներգետիկ խողովակաշարը նախատեսվում է շահագործման հանձնել օգոստոսի 1-ին։ Ադրբեջանից բնական գազը Սիրիա կհասցվի Քիլիս խողովակաշարով՝ Թուրքիայի տարածքով։ Այս նախագիծը նպատակ ունի նպաստել Սիրիայի վնասված էլեկտրական ենթակառուցվածքների վերականգնմանը և ամրապնդել Թուրքիայի՝ տարածաշրջանային էներգետիկ կենտրոն դառնալու նպատակը», - գրել են Թուրքական ԶԼՄ-ները:
Առաջին փուլում նախատեսվում է տարեկան Սիրիա ուղարկել 1,2 միլիարդ խորանարդ մետր բնական գազ։ Գազը կանցնի Թուրքիայի սահմանին գտնվող Քիլիս քաղաքով և կհասնի Հալեպի և Հոմսի էլեկտրակայաններ, որտեղ կօգտագործվի էլեկտրաէներգիայի արտադրության համար։ Դրա շնորհիվ նախատեսվում է մոտավորապես 1200-1300 մեգավատ արտադրական հզորություն։
Նմանատիպ հոդվածներ
Եթե ՀԷՑ-ը պետականացվի, Սամվել Կարապետյանին կտրամադրվի փոխհատուցում. Գալյան
Եթե ՀԷՑ-ը պետականացվի կամ ազգայնացվի, Սամվել Կարապետյանին միանշանակ կտրամադրվի փոխհատուցում: Այս մասին civilnet-ի&n...
Գյումրիի քաղաքապետարանը ներողություն է հայտնել
Գյումրիի քաղաքապետարանից պարզաբանում են տարածել.«Այսօր համացանցում տարածված տեսանյութի հետ կապված, որտեղ Գյումրու կենտրո...
Սևանի ափ գալը ծախս է. ռեստորաններում տեղ ու դադար չկա. Փաշինյան
Հայաստնի վարչապետ Նիկոլ Փաշինյանը տելեգրամում գրել է.«Իմ այն պնդումներին, թե մարդիկ շուրջ 50 տոկոսով ավելի լավ են ապրում...
Ադրբեջանի օդային տարածքը բաց է Հայաստանից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար. Քաղավիացիա
Ադրբեջանի օդային տարածքը տեսականորեն բաց է Հայաստանից թռչող քաղաքացիական ինքնաթիռների համար, սակայն նրանք այնտեղով չեն ա...