Մահացել է հայտնի ռոք երաժիշտ Օզի Օսբորնը
Heavy metal-ի աստղ Օզի Օսբորնը կյանքից հեռացել է Black Sabbath խմբի իր գործընկերների հետ վերամիավորվելուց և երկրպագուների համար մեծ հրաժեշտի համերգից ընդամենը մի քանի շաբաթ անց: Տեղեկատվությունը Sky News-ին փոխանցել է նրա ընտանիքը:
«Այնպիսի տխրությամբ, որը պարզ բառերով հնարավոր չէ փոխանցել, մենք ստիպված ենք տեղեկացնել, որ մեր սիրելի Օզի Օսբորնը մահացել է այսօր առավոտյան: Նա իր ընտանիքի հետ էր և շրջապատված էր սիրով»,- նշվում է հրապարակման մեջ:
Հավելենք՝ Օսբորնը մահացել է Բիրմինգհեմում իր «վերջին հրաժեշտի համերգից» ընդամենը 16 օր անց։ Այդ ժամանակ նրան բեմում 20 տարվա ընթացքում առաջին անգամ միացան Black Sabbath ռոք խմբի դասական կազմի ներկայացուցիչները՝ կիթառահար Թոնի Այոմին, բասիստ Գիզեր Բատլերը և թմբկահար Բիլ Ուորդը։
Նմանատիպ հոդվածներ
Օգոստոսի 1-ից շրջանառությունից դուրս կգան թղթային QR տոմսերը
Երևանում օգոստոսի 1-ից հասարակական տրանսպորտի միասնական, ժամանակակից տոմսային համակարգը շարունակելու է գործել 3 նորարար...
Անձրևները կվերսկսվեն. հնարավոր է նաև կարկուտ
Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 24-ին, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 25-ին և 28-ին կեսօրի...
Ռուբլին թանկացել է, դոլարը՝ էժանացել․ փոխարժեքը՝ այսօր
Rate.am-ում հուլիսի 24-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 382 դրամը,...
Ռուբլին թանկացել է, դոլարը՝ էժանացել․ փոխարժեքը՝ այսօր
Rate.am-ում հուլիսի 23-ի ներկայացված տարադրամի փոխարժեքներն են.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 382.50 դրա...