Նոր մանրամասներ են հայտնի Փաշինյան-Փեզեշքիան հեռախոսազրույցից
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իրանը երբեք պատերազմի և անվտանգության բացակայության չի ձգտել և միշտ կարևոր ու արդյունավետ դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Այս մասին նա հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցում: Տեղեությունը հաղորդում է Mehr-ը։
«Հիմնվելով իր սկզբունքային քաղաքականության վրա՝ Իրանը միշտ աջակցել է ցանկացած գործողության, որը տանում է դեպի խաղաղության և անվտանգության ամրապնդում։ Ըստ Փեզեշքիանի՝ Իրանն իր ողջ պատմության ընթացքում երբեք պատերազմի և անվտանգության բացակայության չի ձգտել և միշտ կարևոր ու արդյունավետ դեր է խաղացել տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման գործում։ Սակայն մինչ մենք խոսում և պայմանավորվում էինք, սիոնիստական ռեժիմը հարձակվեց մեզ վրա՝ հակառակ բոլոր միջազգային չափանիշներին ու օրենքներին, իսկ հետո Ամերիկան՝ լիակատար համակարգմամբ այդ ռեժիմի հետ, ռմբակոծեց մեր օրինական միջուկային օբյեկտները», - ասել է Իրանի նախագահը։
Նա նաև քննադատել է որոշ երկրների պատերազմ հրահրելու, զանգվածային սպանությունների և սիոնիստական ռեժիմի ագրեսիայի վերաբերյալ կրկնակի ստանդարտները։
«Այն, ինչ այսօր կատարվում է Գազայի ճնշված ու անպաշտպան բնակչության հետ՝ սկսած կանանց ու երեխաների սպանություններից ու ցեղասպանությունից մինչև ջրի, սննդի ու դեղորայքի հասանելիության սահմանափակում, անհամատեղելի է որևէ միջազգային իրավական, բարոգիտական և մարդասիրական չափանիշի հետ»,- ասել է նա։
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Իրանի Իսլամական Հանրապետության և Հայաստանի հարաբերությունները բնութագրել է որպես պատմական, բարեկամական և կառուցողական։
«Մեր քաղաքականությունը բոլոր հարևան երկրների հետ կառուցողական փոխգործակցություն է՝ բոլոր երկրների տարածքային ամբողջականության պահպանման ստվերում և մենք առանձնահատուկ նշանակություն ենք տալիս երկու երկրների միջև փոխգործակցության և հարաբերությունների ամրապնդմանը», - նշել է նա։
Նիկոլ Փաշինյանն իր հերթին ընդգծել է Իրանի Իսլամական Հանրապետության հետ հարաբերությունների ընդլայնման հարցում իր շահագրգռվածությունը։
«Մենք անհամբերությամբ սպասում ենք Հայաստանում Ձերդ գերազանցության այցին, որպեսզի կարողանանք հանդիպել և մանրամասն քննարկել երկու երկրների միջև համագործակցության և փոխգործակցության բարելավման ուղիները», - ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հնարավորությունները նվազում են. Ալիև
Տարանցիկ երկիր դառնալու Հայաստանի հնարավորությունները նվազում են: Այս մասին հայտարարել է Ադբեջանի նախագահ Իլհամ Ալի...
Չենք ուզում, որ պատերազմը շարունակվի, բայց լիովին պատրաստ ենք դրան. Իրանի ԱԳ նախարար
Իրանը դեռևս համոզված չէ, որ Վաշինգտոնը իսկապես պատրաստ է վերականգնել Թեհրանի հետ միջուկային բանակցությունները: Այս մասին...
Ծույլ է, հայհոյախոս, բամբասկոտ, ատում է մարդկաց․ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշնյանը գրառում է կատարել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի մասին․ «Դիմանկար․ Լևոն Տեր–...
Սրբազանը Կաթողիկոսի հետ վերադարձել է Վեհարան
Իրավիճակը Մայր Աթոռում կրկին լարվել է. հավաքվածները թույլ չեն տվել, որ իրավապահները Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիս...