Քալիֆորնիան դատի է տվել Թրամփի վարչակազմին

Քալիֆորնիայի արագընթաց երկաթուղիների վարչթյունը դատի է տվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ Սան Ֆրանցիսկոյի և Լոս Անջելեսի միջև Քալիֆորնիայի արագընթաց երկաթուղու (ՀՄՄ) նախագիծը ֆինանսավորելուց հրաժարվելու համար: Խոսքը դաշնային բյուջեից 4 մլրդ դոլար հատկացնելու մասին է: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը:


Հայցը, որը վիճարկում է չեղյալ հայտարարումը որպես լիազորությունների կամայական և քմահաճ չարաշահում, նախագիծը վերահսկող գերատեսչության կողմից ներկայացվել է Լոս Անջելեսի ԱՄՆ շրջանային դատարան:


Քալիֆորնիայի նահանգապետ Գևին Նյուսոմի խոսքով՝ ԱՄՆ Տրանսպորտի նախարարության որոշումն ընդունվել է այն պահին, երբ ամբողջ թափով ընթանում էր Բեյքերսֆիլդի և Մերսեդեսի միջև մայրուղու առաջին հատվածում ճանապարհների կառուցման նախապատրաստական աշխատանքները:


Քաղաքականություն