Ռոմանոս Պետրոսյանը գրառում է կատարել` պաշտոնից ազատվելու հետ կապված

Պետական վերահսկողական ծառայության նախկին ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքի էջում գրել է․


«Այսօր ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել եմ Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից, որն զբաղեցնում էի ավելի քան երեքուկես տարի՝ սկսած 2021թ. դեկտեմբեր ամսից։


Շնորհակալ եմ Վարչապետին՝ նման բարձր վստահության եւ ընձեռած հնարավորության համար՝ ծառայելու մեր Պետությանն ու Պետականության կայացմանը։


Շնորհակալ եմ նաեւ ՊՎԾ ողջ աշխատակազմին՝ այս տարիների արդյունավետ համագործակցության եւ լիարժեք փոխգործակցության համար։


Վստահեցնում եմ՝ այդ պատասխանատու կարգավիճակում բոլոր որոշումներիս եւ գործողություններիս հիմքում դրվել է բացառապես պետական եւ հանրային շահը։


Առջեւում կարեւորագույն առաքելություն ունենք՝ հանուն Հայաստանի Հանրապետության եւ նրա Քաղաքացու»։

Քաղաքականություն