Նոր կառավարությունը կուժեղացնի Ուկրաինան. ԱՄՆ-ի հետ նոր համագործակցություններ կլինեն. Զելենսկի
Կառավարության նորացումը պետք է ամրապնդի Ուկրաինան և ապահովի ավելի շատ համաձայնագրեր Միացյալ Նահանգների հետ: Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։
Ըստ հրապարակման՝ Գերագույն ռադայի լիագումար նիստին Զելենսկին հայտարարել է, որ վերընտրվելուց հետո Ուկրաինայի նոր կառավարությունը պետք է պաշտպանության, պաշտպանական արտադրության ոլորտներում գործընկերների հետ կնքված բոլոր համաձայնագրերի, հուշագրերի, բոլոր կայունության ծրագրերի աուդիտ անցկացնի, որպեսզի պայմանավորվածությունները կատարվեն 100 տոկոսով՝ Ուկրաինայի շահերից ելնելով։
«Կլինեն նաև նոր համաձայնագրեր Միացյալ Նահանգների հետ, որոնք կամրապնդեն Ուկրաինայի դիրքերը, և որոնք համար մեզ անհրաժեշտ են փոփոխություններ մտցնելու համար Ամերիկայի հետ դիվանագիտական աշխատանքում», - ընդգծել է Զելենսկին։
Հիշեցնենք՝ հուլիսի 16-ին Գերագույն ռադան պաշտոնից ազատել է վարչապետ Դենիս Շմիհալի կառավարությունը, իսկ հուլիսի 17-ին պատգամավորները վարչապետի պաշտոնում նշանակել են Յուլյա Սվիրիդենկոյին։
Նմանատիպ հոդվածներ
Բրյուսելում մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի ԵԽ նախագահի և հանձնաժողովի նախագահի եռակողմ հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և...
Սամվել Կարապետյանը միջազգային դատարանում հաղթել է ՀՀ կառավարությանը՝ ՀԷՑ-ը պետականացնելու գործով
Սամվել Կարապետյանը և իր ընտանիքը հաղթել են Հայաստանի Հանրապետության կառավարության դեմ նախաձեռնած արբիտրաժային հրատապ գոր...
ՀՀ քննչական կոմիտեն մարտական նռնակ է հայտնաբերել պատերազմների մասնակցի տանը. ՀՅԴ
ՀՀ քննչական կոմիտեն մարտական նռնակ է հայտնաբերել 2016 և 2020 թթ. պատերազմների, ինչպես նաև 2022 թ. Ջերմուկի ռազմական գործ...
Խուզարկվում են ՀՅԴ անդամների տները
Վաղ առավոտից Քննչականն ու ԱԱԾ դիմակավորված խումբը ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Այս մասին հյատում է ՀՅԴ Հա...