Կեղտոտ քաղաքականացված արշավ․ ՌԴ ԱԳՆ-ն` Պուտինի վերաբերյալ արված հայտարարության մասին
Axios հրատարակությունը օրեր առաջ հոդված էր հրապարկել, ըստ որի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, կոչ է արել Իրանին ընդունել ԱՄՆ-ի հետ կնքված միջուկային համաձայնագիրը, որը նախատեսում է ուրանի զրոյական հարստացում, «կեղտոտ քաղաքականացված արշավ» է, ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։
«Կարելի է միայն կռահել, թե այս անգամ ով էր պատվիրատուն, սակայն թերթի վերջին հրապարակումներից մեկը՝ «Սենսացիա. Պուտինը կոչ է անում Իրանին ընդունել ԱՄՆ-ի հետ «զրոյական հարստացում» ենթադրող գործարքը», ակնհայտորեն ևս մեկ կեղտոտ, քաղաքականացված արշավ է, որը մեկնարկում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ լարվածությունը սրելու նպատակով», - նշել են դիվանագիտական գերատեսչությունում։
Նախարարությունը շեշտել է, որ Մոսկվան հետևողականորեն և բազմիցս ընդգծել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ճգնաժամը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտությունը և հայտնել է իր պատրաստակամությունը՝ օգնելու փոխադարձաբար ընդունելի լուծումներ գտնելու հարցում։
«Մենք կոչ ենք անում պատասխանատու համաշխարհային լրատվամիջոցներին հիմնվել տեղեկատվության պաշտոնական աղբյուրների վրա, խորությամբ ուսումնասիրել թեման և չտարածել կեղծ տեղեկություններ», - եզրափակել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Նմանատիպ հոդվածներ
Խելագարություն․ Մակրոնի անսպասելի որոշումը Ռուսաստանի վերաբերյալ զայրացրել է ֆրանսիացիներին
Ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն X սոցիալական ցանցում քննադատել է «Կամավորների կոալիցիա...
Պուտինը հայտարարել է Ուկրաինայում լայնածավալ հարձակում սկսելու մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հստակորեն հասկացրել է, որ պատերազմը դադարեցնելու ծրագրեր...
Անելո՛ւ ենք՝ մեր ձևով․ Սամվել Կարապետյան
Կալանավորված գործարար Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է․«Սիրելի՛ հայրենակիցներ,մեր առաջին իսկ...
Լավ իմացեք՝ ով խոսում է «միջանցք տալու» մասին, առաջին տվողը հենց ինքն է․ Թորոսյան
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը սոցցանցի իր էջում գրել է.«Ինձ կարո՞ղ եք...