Թուրքիան արգելափակել է Մասկի չաթբոտը՝ Էրդողանին և Աթաթուրքին վիրավորելու համար
Անկարայի դատարանը որոշում է կայացրել արգելափակել Իլոն Մասկի xAI արհեստական բանականության Grok ծրագրին մուտքը Թուրքիայում, այն բանից հետո, երբ չաթբոտը վիրավորական արտահայտություններ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նրա հանգուցյալ մոր և ժամանակակից Թուրքիայի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մասին։
Grok բոտը X հարթակում օգտատերերին ուղղված իր պատասխաններում օգտագործել է թուրք առաջնորդների մասին կոպիտ և նսեմացնող տեքստեր:
Անկարայի բնակիչները դատական հայց են ներկայացրել՝ պահանջելով միջոցներ ձեռնարկել «Ինտերնետի մասին» օրենքի համաձայն՝ հղում անելով հասարակական կարգին սպառնացող վտանգին։
Անկարայի քրեական դատարանը բավարարել է միջնորդությունը և հրամայել Թուրքիայի հեռահաղորդակցության վարչությանը (BTK) արգելափակել Grok-ի մուտքը երկրում։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է. «Եթե վիզա ստանալիս ստել եք, աշխատել եք առանց համապատասխան թույլտվության...
Բացահայտվել է դեղձի արհեստականորեն գունավորման դեպքը
Վրաստանի Սննդի ազգային գործակալության կողմից սոցիալական ցանցերում դեղձի արհեստականորեն գունավորման կադրերի տարածման արձա...
Սիվիլնեթ-ը սխալվում Է. Ermenihaber-ը պարզաբանում է ներկայացրել կապված Անիի Մայր տաճարի հետ
Օրերս Ermenihaberam-ը, հիմնվելով Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության տեղեկատվության վրա, թարգմանել և հա...
Թուրքիայում 2025-ի առաջին կիսամյակում ավելի քան 18,000 երկրաշարժ է գրանցվել
Еrmenihaber.am-ը հայտնեօլ է, որ 2025 թվականի հունվարի 1-ից մինչև հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածում Թուրքիայում գ...