Ռազմական
Իսրայելը հայտարարել է Լիբանանում ցամաքային ռազմական գործողություն սկսելու մասին
Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի տարածքում ցամաքային ռազմական գործողություն սկսելու մասին:
Զինվորականների խոսքով՝ իսրայելական զորքերը մտել են Հարավային Լիբանանի տարածք՝ Հըզբոլլահին պատկանող ենթակառուցվածքներն ապամոնտաժելու համար, ինչը լիբանանյան զինված խմբավորման հետ նոյեմբերյան զինադադարի համաձայնագրի հերթական գրեթե ամենօրյա խախտումն էր:
Զինվորականները հայտարարել են, որ սկսել են հատուկ նպատակային գործողություններ՝ Հըզբոլլահի օբյեկտները ոչնչացնելու և այդ շրջանում խմբավորման դիրքերի վերականգնումը կանխելու համար: