Տղամարդ ենք, սա մեր ճշմարտությունն է. Արշակյանը՝ ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին
ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ԱԺ նիստում ներկայացրել է, թե ինչից սկսվեց այսօրվա վիճաբանությունը։
«Մենք տղամարդ ենք, սա մեր ճշմարտությունն է, երդումներ էր հնչեցնում, հայացքը չի փախցնում, գլուխը բարձր է քայլում, և այլն։ Ուզում եմ հարցնել՝ օրինակ, տղամարդկությունը սկսվում է հեռահար զենքով առյուծ սպանելուց և դրա վրա հեծնելու՞ց, եթե դուք այդպիսի տղամարդ եք, ապա մենք չենք հարգում ձեր այդպիսի տղամարդկությունը։ Եթե ձեր տղամարդկությունը մարտի 1-ին քաղաքացիներին փողոցում սպանելով է որոշվում, ապա մենք չենք հարգում այդ ձեր տղամարդկությունը:
Եթե դուք, ձեր գլուխը բարձր, պտտվեք քաղաքում՝ լինելով ահաբեկիչ, մենք ձեր գլուխը կկռացնենք և կխցկենք զնդանը, և մենք չենք հարգում ձեր այդ գլուխը, որն այդքան բարձր եք պտտվում դուք քաղաքում»,- նշել է պատգամավորը։
Նմանատիպ հոդվածներ
Քոչարյանը, Սերժը, դաշնակները լավ հասկանում են, որ իրենց քայլ չի մնացել անելու. Սիմոնյան
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է.«Ի սկզբանե ասեմ, որ դատապարտում եմ յուրաքանչյուր բռնության դրսևորում՝ թե՛ ԱԺ-ում, թե՛ դ...
Արթուր Սարգսյանը կալանավորվեց
Արթուր Սարգսյանը երկու ամսով կալանավորվեց: Հիշեցնենք՝ Մինչ ՀՀ Ազգային ժողովը քննում էր «Հայաստան» խմբակցության...
Հայաստանը սկզբում դեմ էր հանդես գալիս. Էրդողանը հայտարարություն է արել
Թեև Հայաստանը սկզբում դեմ էր հանդես գալիս «Զանգեզուրի միջանցքին», այժմ տնտեսական ինտեգրացիայի գործընթացին մասնակցելու հա...
Մանրամասներ՝ Փաշինյանի և Ալիևի հանդիպումից
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությունների հետ բանակցություններից հետո դեմ ա...