Կոպեկ առ կոպեկ հետ եք տալու․ Ալեն Սիմոնյան
Ֆեոդալական մտածելակերպը հայ ժողովրդի մոտ էլ չի անցնում, Ազգային ժողովում իր ելույթում ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման շուրջ խոսակցություններին։
«Այդ տրամաբանությունը, որ պետական սեփականությունը՝ միլիարդավոր դոլարների բաները, նվիրենք… դե ոնց էլ լինի՝ մի երկու հոգու փող կտա, մի երկու հատ բարեգործություն կանի։ Մարդիկ հասկանում են, որ միլիարդներ է աշխատում։ Է ինչ է եղել՝ մի երկու կոպեկ էլ բարեգործություն կանի»,- ասել է Սիմոնյանը։
ԱԺ նախագահը նաև պատասխանել է ընդդիմադիր պատգամավոր Արծվիկ Մինասյանին։
«Պարոն Մինասյան, ասում եք՝ ո՞վ է տալու էդ փողը։ Դուք եք տալու, Սեյրան Օհանյանն է տալու, Ռոբերտ Քոչարյանն է տալու։ Կոպեկ առ կոպեկ հետ եք տալու և վերադարձնելու եք ՀՀ ժողովրդին»,- ասել է Սիմոնյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտեցին նիստը և դուրս եկան դահլիճից
Ազգային Ժողովում քննարկում է Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ...
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին
Ազգային Ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․ «Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքիՀո...
Մարդիկ մտածում էին՝ իշխանությունը զավթվել է թուրքական գործակալների կողմից․ Գեղամ Նազարյան
Ատելության խոսքը դարձավ նորմալ մեր երկրում։ Այս մասին Ազգային ժողովում հայտարարել է անկախ պատգամավոր Գեղամ Նազարյանը։«Պա...