Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ AZAL օդանավն ոչնչացնելու ՌԴ նախարարության հրամանի մասին
Գլխավոր դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին AZAL ինքնաթիռի կործանման դեպքի առթիվ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի գլխավոր դատախազության քննչական վարչության պետ Նեմատ Ավազովը։ Հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նա նշել է, որ այս կապակցությամբ բազմաթիվ փորձաքննություններ են անցկացվել Ռուսաստանում, Ղազախստանում և Ադրբեջանում. «Մեր համատեղ ջանքերը շարունակվում են, մեր աշխատակիցները գործուղվել են Ղազախստան: Հուսով ենք, որ նրանց փորձաքննության արդյունքները շուտով հայտնի կդառնան»:
Նշենք, որ 2024 թվականի դեկտեմբերի 25-ին Բաքվից Գրոզնի թռչող ինքնաթիռը վթարի է ենթարկվել Ղազախստանի Ակտաու քաղաքի մոտակայքում: Վթարի վերաբերյալ ղազախական կողմի հրապարակած նախնական զեկույցում նշվում է, որ ինքնաթիռը կորցրել է կառավարումը և վթարի ենթարկվել Գրոզնի քաղաքի մոտակայքում գետնի վրա կրակոցից առաջացած վնասի պատճառով: Ռուսական կողմը նաև հայտարարել է, որ միջադեպի հետաքննչական խումբ է ձևավորել: Սակայն հետաքննության արդյունքների մասին տեղեկություններ չկան:
Հիշեցնենք՝ ադրբեջանական լրատվամիջոցները ավելի վաղ հարապարակել էին անանուն նամակ, ձայնագրություններ, որտեղ նշվում էր, որ ռուսական կողմն է հրամայաել որնրացնել ինքնաթիռը։
Մանավորապես նամակում նշվում էր հակաօդային պաշտպանության կապիտանի բացատրությունը, որը պնդում է, որ ինքնաթիռի վրա կրակ է բացվել Ռուսաստանի Պաշտպանության նախարարության հրամանով, ինչպես նաև տեսագրություններ, ձայնագրություններ և մանրամասներ տեխնիկայի ոչ պատշաճ վիճակի մասին:
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
Կտրիճ Ներսիսյանը կգիտակցի, որ պետք է ազատի Վեհարանը․ Ալեն Սիմոնյան
Իրենք ոչ մի բան չեն կարող անել, իրենց թվում է՝ իրենք Աստված են, Աստծու ներկայացուցիչներն են, իրենց թվում է՝ եկեղեցին իրե...
Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին
Ազգային Ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․ «Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքիՀո...