Ես այդ երկրի հետ, որևէ շփում չունեմ․ Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել է Իրանի հետ որևէ շփում ունենալու մասին լուրը։ Նա այս մասին հայտարարել է իր «Truth Social» էջում արված գրառման մեջ։
«Ասացե՛ք կեղծ դեմոկրատ սենատոր Քրիս Քունսին, որ ի տարբերություն Օբամայի, ես ոչինչ չունեմ Իրանին առաջարկելու։ Ո՞վ է իրանցիներին միլիարդավոր դոլարներ տվել միջուկային համաձայնագրով։ Ես չեմ կապվել իրանցիների հետ այն բանից հետո, երբ մենք ոչնչացրինք նրանց միջուկային օբյեկտները», - գրել է ԱՄՆ նախագահը։
Հավելենք՝ ավելի վաղ Իրանի ԱԳՆ-ը հայտարարություն էր արել, որ «ԱՄՆ-ն պետք է բացառի Իրանի դեմ հետագա հարվածները, եթե ցանկանում է վերսկսել դիվանագիտական ջանքերը»։
Նմանատիպ հոդվածներ
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
Սեյրան Օհանյանը՝ իր նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին
Ազգային Ժողովի պատգամավոր Սեյրան Օհանյանը գրում է․ «Խախտելով «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքիՀո...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...