Պուտինին զանգահարելու մտադրություն չունեմ. Մերց
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ չի մտադիրվում հեռախոսազրույց ունենալ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, ենթադրաբար այն մտավախությունների պատճառով, որ դա կհանգեցնի Ուկրաինայում իրավիճակի սրման, գրում է «Ռիա Նովոստի»-ն:
Մերցը նշել է, որ Ռուսաստանը, ակտիվացրել է ռազմական գործողություններն Ուկրաինայում Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի Մոսկվա այցից և Գերմանիայի նախկին կանցլեր Օլաֆ Շոլցի և Պուտինի միջև հեռախոսազրույցից հետո։
«Այսպիսով, եթե սա նման հեռախոսազանգերի արդյունք է, ես երկար ժամանակ կխուսափեմ դա անելուց», - ասել է կանցլերը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք նա պլանավորում է զանգահարել Ռուսաստանի նախագահին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ասել էր, որ եթե կանցլեր Մերցը ցանկանում է զանգահարել և խոսել, ապա Մոսկվան չի հրաժարվում շփումներից և միշտ բաց է դրա համար։
Նմանատիպ հոդվածներ
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Իրանը կհարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա
Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումները պատրաստվում են հարձակվել Իրաքում և հնարավոր է՝ Սիրիայում գտնվող ամերիկյան ռա...