Ես փրկեցի նրան «նվաստացուցիչ մահից». Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 12-օրյա պատերազմի ժամանակ փրկել է Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին «նվաստացուցիչ մահից»։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը գրել է իր Truth Social սոցիալական ցանցում:
Թրամփը շեշտել է, որ չնայած գիտեր Խամենեիի գտնվելու վայրը, անձամբ է նրան փրկել մահից։
«Ինչո՞ւ է «Գերագույն առաջնորդ» Խամենեին պնդում, որ Իրանը հաղթել է Իսրայելի հետ պատերազմում, երբ գիտի, որ դա սուտ է։ Ես նրան փրկեցի շատ դաժան և ամոթալի մահից»,- հայտարարել է նա:
Թրամփը նշել է, որ դադարեցրել է Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացման աշխատանքները՝ Խամենեիի՝ Իսրայելի նկատմամբ հաղթանակի մասին հայտարարություններից հետո։
Նմանատիպ հոդվածներ
Իրանը ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել․ Իսրայելում խուճապ է
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ Իսրայելում Իրանի առավոտյան հարձակման թիրախներն էին...
Գլխավոր դատախազը կմտնի ԱԺ՝ պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ Սիմոնյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու հարցով Գլխավոր դատախ...
Փոփոխություններ՝ տրանսպորտի վճարման համակարգում
Երևանում գործող հասարակական տրանսպորտի վճարման թղթային QR կոդով մեկերթ տոմսը, նախատեսված էր հազվադեպ օգտվողների համար, բ...
Իրանը կհարձակվի ամերիկյան ռազմաբազաների վրա
Իրանի կողմից աջակցվող զինված խմբավորումները պատրաստվում են հարձակվել Իրաքում և հնարավոր է՝ Սիրիայում գտնվող ամերիկյան ռա...